Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Թունավոր թափոնները հասել են օվկիանոս. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
 
Ցունամիների պրոբլեմների մասին տեղեկությունների տարածման համաշխարհային օր, Հայաստան, Ռուսաստան, Բելառուս՝ Հետախուզական զորքերի օր, Պերու՝ Պունոյի օր:
 
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
 
1825 –ծնվել է հայազգի ռազմական և պետական գործիչ Միքայել Լորիս-Մելիքովը:
 
1840– ծնվել է նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։
 
1911 – ծնվել է խորհրդահայ գիտնական և կոնստրուկտոր Բագրատ Իոաննիսյանը:
 
1927 – ծնվել է ժողովրդական պարերի կատարող վարպետ Վանուշ Խանամիրյանը:
 
1948 –ծնվել է պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը:
 
1981-վախճանվել է դրամատուրգ Գրիգոր Տեր-Գրիգորյանը:
 
1987- վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:
 
1990- ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների և զինվորական ստորաբաժանումների ապաքաղաքականացման վերաբերյալ։
 
1992- ավարտվել է Հայաստանի բանակի հետախուզական զորքերի կազմավորումը:
 
1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քաթարի հետ:
 
2004- Կառլոս Պետրոսյանն ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենի պաշտոնից:
 
1998 – վախճանվել է բանասեր-լեզվաբան, արևելագետ, մանկավարժ Գեորգի Նալբանդյանը:
 
2000- վախճանվել է դրամատիկական տենոր երգիչ Ավագ Պետրոսյանը:
 
2007– վախճանվել է նշանավոր կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը:
 
2009- Հայաստանի բջջային կապի և ինտերնետային ծառայությունների շուկայում գործունեություն է սկսել Orange բրենդային անվանմամբ ներկայացող ֆրանսիական France Telecom ընկերությունը։
 
2013- «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, որը մի քանի օր «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառի ներքո նստացույց էր անցկացնում, կազմակերպել է երթ Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա։ Տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ, որի արդյունքում եղել են վիրավորներ, ձերբակալվել է 20 մարդ, որոնց թվում նաև Շանթ Հարությունյանը:
 
2017-Հայաստանի 69 համայնքում կայացել են ՏԻՄ ընտրություններ:
 
2018-Գերմանիայում բացահայտվել է հայկական մաֆիոզ խմբավորումների ցանց, իրավապահները հարուցել են 14 քրեական գործ՝ ավելի քան չորս տասնյակ մարդու դեմ քննություն սկսելով, այդ թվում՝ փողերի լվացման մեղադրանքով:
 
2021-«Տաշիր պիցցայի» սննդի կետերից օգտված 57 քաղաքացու մոտ արձանագրվել են սուր թունավորումների դեպքեր:
 
ԱՇԽԱՐՀ
 
1612 -Մոսկվայի Կրեմլի լեհ-լիտվական կայազորը հանձնվել է, Մոսկվան ազատագրվել է ռուսների կողմից:
 
1813 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը:
 
1879- վախճանվել է շոտլանդացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և մեխանիկ Ջեյմս Մաքսվելը:
 
1908– վախճանվել է իռլանդացի աստղագետ Էնդրյու Գրեհեմը։
 
1911- իտալացիներն Օսմանյան կայսրությունից գրավել են Տրիպոլին և Կիրենաիկան:
 
1912 - Միացյալ Նահանգների նախագահ է ընտրվել Վուդրո Վիլսոնը:
 
1913– ծնվել է կինոյի և թատրոնի անգլիացի հանրահայտ դերասանուհի Վիվիեն Լին։
 
1914– Մեծ Բրիտանիան Կիպրոսը հայտարարել է իր մաս և Ֆրանսիայի հետ միասին պատերազմ հայտարարել Օսմանյան կայսրությանը։
 
1935– թողարկվել է «Մոնոպոլիա» խաղը։ 1938 –ծնվել է ամերիկյան ծագումով ֆրանսիացի երգիչ Ժո Դասենը:
 
1945 - Կոլումբիան անդամակցել է ՄԱԿ-ին:
 
1959 – ծնվել է կանադացի երգիչ, երգերի հեղինակ, կիթառահար և դերասան Բրայան Ադամսը:
 
1961 -Չուվաշիայի Մարինո-Պոսադ շրջանի Էլբարուսովո գյուղի դպրոցում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 110 մարդ, որից 106-ը՝ երեխաներ:
 
1992– Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները ստորագրել են Տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների եվրոպական խարտիան։
 
2006 –Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնը դատապարտվել է մահվան:
 
2009– ԱՄՆ-ի զինված ուժերի՝ Տեխաս նահանգում գտնվող Ֆորդ-Հուդ բազայում արմատներով մուսուլման ամերիկյան բանակի բժիշկ Նիդալ Հասանը սպանել է 13 զինծառայողի, ևս 30-ին՝ վիրավորել։
 
2015 -Բրազիլիայում տեղի է ունեցել բնապահպանական աղետ: Հանքի պոչամբարի պատվարի փլուզման հետևանքով 19 մարդ զոհվել է, իսկ թունավոր թափոնները, լցվելով Ռիու-Դոսի գետի մեջ, հասել են համաշխարհային օվկիանոս:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest