«Ես համարձակ ընդունում եմ բոլոր մարտահրավերներն ու իրավիճակները». Լուսինե Թովմասյանը՝ կյանքի ծանր շրջանի ու վшխերի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ինստագրամի իր էջում խոսել է կյանքում հանդիպող դժվարությունների ու ծանր շրջանի մասին: Նա մոտիվացիոն տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Եթե ձեզ մոտ հիմա ծանր շրջան է, ինչպես ինձ մոտ, և վախենում եք այն փաստից, թե որքան շատ են ձեր գործերը, հազիվ եք հասցնում չնայած ձեր էմոցիոնալ և հոգեբանական ծանր վիճակին, ուզում եմ կիսվել ձեզ հետ այն խոսքերով, որոնք միշտ ինձ ասում եմ նման իրավիճակներում:
Ես միշտ ասում եմ, որ այն իրավիճակներում, որոնցում հայտնվել եմ, ինձ միայն ու միայն օգուտ են, որովհետև ես իրենցից դուրս եմ գալու ավելի ուժեղ և խելացի: Ես ուժեղ եմ իմ վախերից, ես իրենցից վերև եմ:
Ես կառավարում եմ իմ կյանքը, ես հաստատ գիտեմ, թե ինչ եմ ուզում ու ինչ եմ անում, ես իմ կյանքը չեմ թողնում ինքնահոսի, և ես եմ որոշում, թե ինչ է լինելու իմ կյանքում:
Ես համարձակ ընդունում եմ բոլոր մարտահրավերներն ու իրավիճակները, որոնք պետք է իմ ճանապարհին հանդիպեն»: