Հունաստանի ափերին միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել. կա 11 զոհ
INTERNATIONAL NEWSՀունաստանի ափերին՝ Էգեյան ծովում, միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետեւանքով մահացել է առնվազն 11 մարդ՝ մեծամասամբ երեխաներ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Associated Press-ը։
Գործակալության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Սամոս կղզու ափերին։ Զոհվել է 7 երեխա։ Մահացածների մարմինները ջրից դուրս են հանել։ Հաջողվել է փրկել 10 մարդու։
Նշենք, որ հունվարի 22-ին Հունաստանի եւ Թուրքիայի ափերին միգրատներ տեղափոխող 3 նավ էր խորտակվել, ինչի հետեւանքով զոհվել էր 44 մարդ, այդ թվում՝ 20 երեխա։
Միգրացիայի միջազգային կազմակերպության տեղեկություններով՝ տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 704 հազար փախստական։ Ընդ որում, տարեսկզբից նման փորձ կատարելիս ծովում խեղդվել է 3.2 հազար մարդ։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
The Final Round of the Junius Tournament Has Begun
4
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
5
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group



