Մակրոնն ու Տոկաևը աջակցություն են հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։
Այս մասին ասված է Աստանայի և Փարիզի միջև ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագրում, որն ընդունվել է Տոկաևի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում։
Երկու երկրների ղեկավարները կարծում են, որ հարաբերությունների կարգավորումը կարևոր է անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ դա հնարավորություն կտա տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատել՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը, հիմնվելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live