ԱԺ նախագահի խորհրդականն ազատվել է պաշտոնից
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ Լիանա Սիմոնյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սիմոնյանի 2024 թվականի նոյեմբերի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2024 թվականի նոյեմբերի 6-ից Լիանա Սիմոնյանին ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- ասված է որոշման մեջ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live