Հնդկաստանում մեքենա են պայթեցրել, մահացել է 7 ոստիկան
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի արեւելյան Ջարքհանդ նահանգում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով մահացել է 7, վիրավորվել՝ 8 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NDTV-ն:
«Մեքենան ուղեւորվում էր հարեւան Կալապահարիի շրջան, որտեղ փոխհրաձգություն է սկսվել գրոհայինների հետ»,- լրագրողներին հայտնել են ոստիկանությունից: Տեղի իրավապահներին փոխանցմամբ, միջադեպին առնչություն ունեն մաոիստ գրոհայինները:
Հնդկաստանում զինված խմբավորումների անդամները, որոնց անվանում են նաեւ նակսալիտներ, թաքնվում են այսպես կոչված «կարմիր գոտու» (Բիհար, Չհատիսգարհ, Օդիշա, Մահարաշտրա նահանգներ) ջունգլիներում: Նրանք հակակառավարական պայքար են մղում՝ հարձակվելով գյուղերի խաղաղ բնակիչների, պետական իշխանության ներկայացուցիչների, իրավապահների վրա:
Հնդկաստանի ՆԳՆ տվյալներով, վերջին 10 տարում մաոիստների ճամբարներում պատրաստվել են ավելի քան 40 հազար գրոհայիններ:



