Չինաստանի Շենչժեն քաղաքում սողանքի զոհերի թիվը հասել է 73-ի
INTERNATIONAL NEWSՉինաստանի Գուանդունի նահանգում՝ Շենչժեն քաղաքում, սողանքի զոհերի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս 73 մարդու դի։ 4 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 69 զոհի մասին։
Սողանքը տեղի էր ունեցել 215թ. դեկտեմբերի 20-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սողանքի պատճառ է դարձել ապօրինի աղբանոցում կեղտի եւ աղբի կուտակումը։ Տեղաբնակների խոսքով՝ վերջին 2 տարվա ընթացքում ինդուստրիալ պարկի մոտ շինարարական աղբ է կուտակվել։ Ավելի ուշ Չինաստանի հողի եւ բնական պաշարների նախարարությունը պաշտոնապես հայտնել էր, որ սողանքը տեղի է ունեցել արտադրության մեջ անվտանգության կանոնները խախտելու հետեւանքով։
Գործակալության տեղեկություններով՝ 17 հոսպիտալացվածներից 11-ը դուրս են գրվել։ Աղետի մեջ կասկածվող բոլոր 42 անձինք կալանավորվել են։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։



