Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գյումրիում կառավարման կոլապս է, 2000-ից ավելի աշխատող աշխատավարձ չի ստացել. «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը նույնպես չի մասնակցի ՔՊ խմբակցության հրավիրած արտահերթ նիստին՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրակարգով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը՝ հավելելով, որ նույնիսկ նիստի հրավիրումն է օրենքի խախտումով տեղի ունեցել:

«Մեր խմբակցությունը իրենց գրավոր տեղեկացրել է, որ  իրենք օրենքի խախտումով են նիստ հրավիրել, քանի որ նախ ավագանին պետք է որոշի՝ որ օրն է անցկացնելու ընտրությունը, հետո օրը որոշվի ու ընտրություն կատարվի: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ունի իրավունք նիստ նախաձեռնելու բայց օրը որոշելու իրավունքը վերապահված է ամբողջ ավագանուն: Մեր դիրքորոշումն է, որ մենք չենք մասնակցելու այդ նիստին, եւ նույնիսկ եթե օրենքի խախտում էլ չլիներ, մենք կրկին չէինք մասնակցելու նիստին, քանի որ չենք ցանկանում քվորում ապահովել, որպեսզի Երեւանի սցենարը չկրկնվի Գյումրիում»,- ասաց նա:

Մալխասյանը հավելեց, որ իրենք կողմնակից են, որ Գյումրիում օրենքով նախատեսված ժամկետում, այն է ավագանու գործունեությունը դադարեցնելուց հետո 30-40 օրվա ընթացքում տեղի ունենա արտահերթ ընտրություններ, որպեսզի Գյումրիում իշխանություն ձեւավորվի ժողովրդի քվեով եւ այս ճգնաժամից կարողանան հնարավորինս դուրս գալ:

«Իմ կարծիքով՝ իրենք էլ հասկացել, որ քաղաքը կոլապսի չենթարկելու առումով հնարավորինս շուտ պետք է կազմակերպել ընտրություններ: Այսինքն եթե մենք չենք ընտրում համայնքի ղեկավար, դրանից հետո կառավարությունը իրավունք ունի ավագանու լիազորությունները դադարեցնել, իմ կարծիքով այդ պատճառով էլ հնարավոր է, որ շուտ դադադրեցվեն ավագանու լիազորությունները, որպեսզի մենք կարողանանք գնանք արտահերթ ընտրությունների»,-ասաց նա:

 Մալխասյանը շեշտեց, որ այս պահին Գյումրու կառավարումը կոլապսի է ենթարկվել, չկա համայնքապետ, համայնքապետի տեղակալներ.«Ճիշտ է,  բաժինները որքան հնարավոր է բնականոն աշխատում են եւ այսօր էլ դեռ 2000-ից ավելի աշխատակից աշխատավարձ չեն ստացել, գրություններ են ուղարկվել ֆինանսների նախարարություն եւ տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի այդ հարցին լուծում գտնեն»:

Գյումրու ավագանու «Զարթոնք»  խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ երբ որոշում կայացնեն մասնակցության վերաբերյալ, կհայտարարեն այդ մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցությունը եւս չի մասնակցելու ՔՊ խմբակցության հրավիրած արտահերթ նիստին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխող՝ «Բալասանյան» դաշինքը  հոկտեմբերի 28-ին վար էր դրել իր 14 մանդատները:

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն է:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

IDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition