«Ես չափազանց ամաչկոտ եմ, հարսանիքների ժամանակ երբեք չեմ պարում». Գևորգ Գրիգորյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մի պահ չգիտեի կյանքում ինչով զբաղվել, իսկ մայրս միշտ երազում էր, որ ես դերասան դառնամ:
Ընկերներ ունեի թատերական ինստիտուտից, շփվում էինք, հետաքրքրվեցի, թե ինչ է պետք ընդունվելու համար: Գրքերի ցուցակ տվեցին, որ պետք էր կարդալ, էտյուդ, երգ և այլն... 1 ամսում պատրաստվեցի, քննությունները հանձնեցի ու վերջ: Եղել է սպոնտան որոշում»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով մասնագիտության ընտրության մասին, պատմել է դերասան Գևորգ Գրիգորյանը:
Նա նշել է, որ իրական կյանքում բավական ամաչկոտ է, ինչը սովորաբար դերասանի մասնագիտությանը բնորոշ չէ:
«Գուցե տարօրինակ թվա, բայց ես հարսանիքների ժամանակ չեմ պարում: Մարդկանց առաջ ելույթ ունենալն ինձ համար շատ բարդ է, սարսափելի լարվում եմ: Ինչպես կարող էի այս մասնագիտությունն ընտրել՝ դա էլ չեմ հասկանում:
Երբ տեսախցիկն է նկարում ու ես ուրիշի եմ մարմնավորում, չեմ ամաչում, բայց հենց այնպես, ուղղակի չեմ էլ պարի, ես կենաց էլ եմ ամաչում ասել»,- անկեղծացել է դերասանը:
Հետևեք մեզ՝ այստեղ