ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում կկայանան դաշնակահար Դենիս Մացուևի համերգները
CULTUREՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գործընկեր: Միջոցառման շրջանակներում Երևանում՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենան հայտնի ռուս դաշնակահար Դենիս Մացուևի համերգները:
Նոյեմբերի 8-ին տեղի կունենա «Դասականն ու ջազը» համերգը, որին Մացուևը ելույթ կունենա ռուս առաջադեմ երաժիշտների հետ։ Ծրագրում ընդգրկված են Ռախմանինովի, Չայկովսկու, Գերշվինի, Բախի, Պագանինիի և Շոստակովիչի ստեղծագործությունները։
Նոյեմբերի 9-ին դաշնակահարը հանդես կգա մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Ֆրանց Լիստի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Իլյիչ Չայկովսկու և Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները։
«Մշակութային և կրթական նախաձեռնություններին աջակցելը մեր աշխատանքի առանցքային ուղղություններից է: Մենք ուրախ ենք մասնակցել նման կարևոր նախագծին և մեր ներդրումն ունենալ երկրի մշակութային կյանքում»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«Դենիս Մացուևի անունը անքակտելիորեն կապված է լեգենդար դաշնամուրային դպրոցի ավանդույթների և համերգային ծրագրերի մշտական որակի հետ։ Շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին մեծ երաժշտի համերգների իրականացմանն աջակցելու համար»,- նշել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը։
Նշում:
Դենիս Մացուև՝ ՌԴ ժողովրդական արտիստ և միջազգային մրցույթների, այդ թվում՝ Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: