Ամուսինը դիրքերում է եղել, կինը 2 և 7 տարեկան երեխաներին վերցրել դուրս է եկել․Կոթիում տունն ամբողջությամբ այրվել է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մեր համագյուղացու տունն է սպա է, դեպքի ժամանակ դիրքերում է եղել, ընտիր տղա է մեր, գյուղի լավ ջահելներից։ Կինը երեխաների հետ մենակ է տանը եղել, հասցրել է 2 և 7 տարեկան տղաներին միայն վերցնել և դուրս գալ տանից, ուրիշ ոչինչ չեն կարողացել հանել`ո'չ փաստաթղթեր, ո' չ էլ այլ բան. տունն ամբողջովին այրվել է։
Այժմ տղայի հայրական տուն են տեղափոխվել։ Բնակարանը գնել էին ու տեղափոխվել. առանձին էին ապրում։ Դեռ ոչ մի տեղ չեն դիմել,բայց համագյուղացիները համախմբվել,ով ինչով կարողանում, օգնում է։ Մեր գյուղի մարդիկ այդպիսին են. միշտ իրար հասնում, օգնում են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Կոթի գյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը։
Թե ինչից է տունը այրվել, վարչական ղեկավարը հստակ չգիտեր, ենթադրում էր, որ միգուցե հոսանքից, կամ փայտի վառարանից է եղել, սակայն նշեց, որ դժբախտ դեպք է, բոլորիս հետ էլ կարող է պատահել, ուղղակի տարեմուտին`նոր տարվա դեմ, նման բան եղավ. մի քիչ դաժան բան է։
Անդրանիկ Հախվերդյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց նաև, որ իրենց գյուղը 38 կմ հեռավորության վրա է թշնամու դիրքերից, բայց իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն լսում։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 8-ին`ժամը 08:01-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է տուն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live