Թուրքիան օկուպացված Արցախում 700 մլն դոլարի ներդրում կկատարի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրք լրագրող Քերիմ Արքասըն հոդված է հրապարակել, որում նշվել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարբաղում (Արցախ) մեծ ներդրումներ է իրականացնում։ Փոխանցում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ հիմնական հետաքրքրությունը մասնավորապես 190 հեկտար տարածք ունեցող «Աղդամի ինդուստրիալ պարկ»-ն է։
Այս համատեքստում ընդգծվում է, որ այդ տարածքն ակտիվանալու է, երբ գործարկվի այսպես կոչված թյուրքական ճանապարհը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո։
Ընդգծվում է, որ ընդհանուր առմամբ 5 ամսվա ընթացքում թուրքական ընկերությունների կողմից կատարված ներդրումները կկազմեն 700 մլն դոլար։
Հեղինակը նաև շեշտել է, որ այսպես կոչված «Ղարաբաղի ռազմական հաղթանակը» Թուրքիան և Ադրբեջանը կպսակեն տնտեսական պայքարով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ պատերազմ մեկնարկեց 2020-ի սեպտեմբերի 27-ին, որը հայտնի է 44-օրյա պատերազմ անունով, ապա 2023-ի սեպտեմբերի 19-ին վերջնականապես հայաթափեց Արցախն ու վերցրեց իր օկուպացիոն ուժերի վերահսկողության ներքո։
Այժմ այնտեղ ընթանում մեծ թափով շինարարական, բնակեցման և հայկական մշակութային ժառանգության պղծման ու վերացման ինտենսիվ աշխատանքներ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live