Yerevan, 18.April.2026,
00
:
00
BREAKING


Ամերիկյան ընտրությունների համաշխարհային ու տարածաշրջանային նշանակությունը․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ամենաշատը քննարկվող թեմաներից մեկն այն է, թե ինչ է խոստանում աշխարհին Դոնալդ Թրամփի հաղթանակը, ու, ընդհանրապես, ինչ իրավիճակ է ստեղծելու միջազգային արենայում։ Միանշանակ է, որ ԱՄՆ-ի կողմից տարվող արտաքին քաղաքականության փոփոխություն է տեղի ունենալու։ Ակնկալվում է, որ Թրամփի վարչակարգը կենտրոնանալու է հիմնականում ներամերիկյան խնդիրների վրա, որոնք նախընտրական քարոզարշավում շոշափելու արդյունքում էլ նա կարողացավ իր կողմը գրավել մեծ թվով ընտրողների ու մեծ առավելությամբ պարտության մատնել դեմոկրատական թեկնածուին։ Իսկ ամերիկացիներին հուզող առաջին հարցը տնտեսությունն է ու ինֆլ յացիան, քանի որ նրանք որոշակի տնտեսական խնդիրների են բախվում։ Ուստի, Թրամփը խոստանում է տնտեսական աճի ու տեղական բիզնեսի զարգացման համար խթանիչ քայլեր ձեռնարկել։
 
Ընդ որում, նա պատրաստվում է նոր հորատումների թույլտվություններ տալ ու ավելացնել նավթի արդյունահանումը, ինչի արդյունքում էներգակիրների գները կիջնեն։ Մյուս խնդիրը, որը շեշտադրեց Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, վերաբերում է ԱՄՆ սահմանների անվտանգությանը։ Բայդենի վարչակազմի օրոք հազարավոր անլեգալ միգրանտներ հարավային սահմաններից մուտք են գործում ԱՄՆ՝ լարելով իրավիճակը հարավային նահանգներում։ Հանրապետականների կարծիքով, անլեգալ միգրանտները միայն խնդիրներ են ստեղծում՝ սկսած հանցագործությունների թվի ավելացումից, և օգտվում ամերիկյան պետության ստեղծած հնարավորություններից՝ առանց դրա համար ներդրում ունենալու։ Ուստի, Թրամփը ծրագրում է անլեգալ միգրանտներին արտաքսել։ Թրամփին հաջողվեց կապիտալիզացնել նաև արտաքին քաղաքական մի շարք հարցերում ընտրողների աջակցությունը։ Պատահական չէ, որ նա հատուկ շեշտը դնում է այն հանգամանքի վրա, որ իր վարչակազմը ուժի միջոցով խաղաղություն է բերելու և դադարեցնելու է պատերազմները։
 
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Գաղտնիք չէ, որ հանրապետականները, Թրամփի գլխավորությամբ, դեմ են արտահայտվում Ուկրաինային շարունակաբար տրամադրվող միլիարդավոր դոլարների օգնությանը։ Նրանց կարծիքով, ամերիկյան հարկատուների գումարները վատնվում են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության փաթեթների հատկացման արդյունքում։ Իսկ այդ գումարները կարող են ներդրվել ամերիկյան տնտեսության, ենթակառուցվածքների ստեղծման, սոցիալական, կրթական կամ առողջապահական ոլորտներում։ Միևնույն ժամանակ, Թրամփը Ուկրաինային մղում է որոշակի զիջումներ կատարել Ռուսաստանին, որպեսզի հրադադար հաստատվի։ Ինչ վերաբերում է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին, ապա դժվար է ակնկալել, թե այդ հարաբերությունները ամբողջովին դրական դինամիկա են ստանալու, բայց հանրապետականները տրամադրված են հարաբերություններում լարվածության որոշակի թուլացմանը։
 
Պատահական չէ, որ Թրամփը ակտիվ քննադատում էր Բայդենի վարչակազմի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը՝ նշելով, որ դա պատճառ է դառնում, որ Ռուսաստանն իր հայացքն ուղղի դեպի Չինաստան ու դաշնակցի մի երկրի հետ, որը հեռանկարային առումով համարվում է ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցը և ընդունակ է մարտահրավեր նետել Վաշինգտոնին։ Իսկ ինչ վերաբերում է հենց ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին, ապա պետք է նշել, որ Թրամփը Չինաստանի նկատմամբ ավելի խիստ քաղաքականության կողմնակից է։ Նրա կարծիքով, չինական էժան ապրանքների ներկրման արդյունքում տուժում են տեղական արտադրողները։ Ուստի, ԱՄՆ նոր նախագահը խոստացել է, որ բարձրացնելու է ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների մաքսատուրքերը։ Իսկ այսպիսի քայլը առևտրային պատերազմի կարող է հանգեցնել, քանի որ Չինաստանն էլ կարող է իր հերթին մաքսատուրքերը բարձրացնել ամերիկյան ապրանքների նկատմամբ։
 
Չէ՞ որ ԱՄՆ-Չինաստան երկկողմ առևտուրն ահռելի ծավալների է հասնում։ Պատահական չէ, որ Չինաստանի կողմից Թրամփին ուղղված շնորհավորանքում ընդգծվում էր փոխադարձ համակեցության օգտակարության ու առճակատումից խուսափելու անհրաժեշտության մասին։ Թրամփի վարչակարգի պայմաններում եվրոպական երկրները գիտակցում են, որ ԱՄՆ-ն, ավելի շատ կենտրոնանալով իր ներքին խնդիրների վրա, պաշտպանության ապահովման ծանրության հիմնական բեռը թողնելու է հենց ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուսերին։ Թրամփը միշտ էլ բարձրացրել է այն հարցը, թե ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն իր հաշվին ապահովի իր եվրոպական դաշնակիցների անվտանգությունը, եթե դա կարող են անել հենց այդ երկրներն ինքնուրույն։ Ուստի, Եվրոպան տրամադրվում է պաշտպանական ծախսերի ավելացմանը, ինչից հաջողվել էր տարիներ շարունակ խուսափել ու մեծ միջոցներ ուղղել սոցիալական ոլորտին, կրթությանն ու առողջապահությանը։ Դրա համար էլ ԵՄ պաշտոնյաները սկսել են մտածել սեփական պաշտպանական համակարգ ստեղծելու մասին։ Բացառված չէ, որ եվրոպական երկրները ևս բախվեն ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացմանը, քանի որ Թրամփը մեկ անգամ չէ, որ ընդգծել է, թե եվրոպացիները ևս ԱՄՆ-ի հաշվին մեծ օգուտներ են ստանում։
 
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, ապա պարզ է, որ ԱՄՆ նոր վարչակազմը ավելի շատ տրամադրված է լինելու Իսրայելին աջակցություն տրամադրելու օգտին, ինչն իր հերթին նշանակում է, որ Իրանի նկատմամբ ճնշումը մեծանալու է։ Դա գալիս է նաև Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանում վարած քաղաքականության շարունակության տրամաբանությունից։ Հենց նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից ու այդ երկրի նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանեց։ Թրամփի առաջին վարչակազմի ակտիվ ջանքերի արդյունքում էր, որ սկսվեց Իսրայելի ու արաբական երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բայց այս անգամ Թրամփը խոստացել է կանգնեցնել Գազայի հատվածում ընթացող պատերազմական գործողությունները, ինչի արդյունքում նրան հաջողվեց իր կողմը գրավել ԱՄՆ տարբեր նահանգներում ապրող արաբ բնակչությանը։
 
Մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության մեջ ևս փոփոխություններ են տեղի ունենալու։ Պարզ է, որ Թրամփի վարչակազմը ավելի քիչ տեղ է հատկացնելու մեր տարածաշրջանին, քան Բայդենի օրոք էր, երբ նա պարբերաբար բարձր պաշտոնյաների էր ուղարկում Հարավային Կովկաս և փորձում միջամտել գործընթացներին՝ հիմնականում հակառուսական հող ստեղծելու համար։ Իսկ հանրապետականները ԱՄՆ-ի առավել քիչ ներգրավվածությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ իրենք հազարավոր կիլոմետրեր հեռու են գտնվում, ու կարիք չկա աշխարհում տեղի ունեցող ամեն ինչին միջամտել, տեղում գործող պետությունները թող կարգավորեն իրենց հարաբերությունները։ ԱՄՆ-ի կողմից այսպիսի արտաքին քաղաքականության վարումը, ըստ երևույթին, ենթադրում է, որ Արևմուտքը որոշակիորեն հետ է քաշվելու, ինչի արդյունքում էլ տեղական խաղացողների դիրքերն են ամրապնդվելու։ Այս պայմաններում Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե մեր տարածաշրջանում գործող ուժերից որին է հարելու։
 
Օրինակ՝ բազմաթիվ փորձագետներ նշում են, որ Հայաստանը պետք է բարելավի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ դրան այլընտրանքը Թուրքիայի ազդեցության տակ հայտնվելն է։ Բայց, այսքանով հանդերձ, չպետք է լրիվ անտեսել ԱՄՆ-ի գործոնը, քանի որ այդ երկիրն ընդունակ է մեծ ճնշումներ բանեցնել ու խոշոր հարցեր լուծել։ Ուստի, անհրաժեշտ է ուղղակի աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի ու, ընդհանուր առմամբ, հանրապետականների հետ, մանավանդ որ այդ կուսակցության ներկայացուցիչները Կոնգրեսում մեծամասնություն են ձևավորել։ Բայց ՀՀ գործող իշխանություններին հաջողվել է կապեր հաստատել ու աշխատել միայն դեմոկրատների հետ, որոնց ազդեցությունը վարվող քաղաքականության վրա նվազման միտում է ցուցաբերում։ Եվ հիմա ՀՀ իշխանությունները հայտնվել են կազուսային իրավիճակում։ Այս դեպքում նոր վարչակարգի հետ աշխատանքի հիմնական ծանրությունը մնում է Սփյուռքի վրա, կամ էլ Հայաստանում իշխանափոխություն պետք է լինի, որպեսզի իշխանության գան այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ կլինեն մի կողմից՝ աշխատել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ, իսկ մյուս կողմից էլ՝ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers