Yerevan, 18.April.2026,
00
:
00
BREAKING


Տեղեկություն փոխանցելու միջոցից՝ դասական երաժշտական գործիք․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տամ-տամը հարվածային երաժշտական գործիք է՝ գոնգի տեսակներից մեկը: Այն բաղկացած է մեծ ուռուցիկ սկավառակից, որը պատրաստված է մետաղից, առավել հաճախ՝ բրոնզից: Նվագի համար օգտագործված մուրճը փայտե բռնակ է՝ քաթանե ծայրակալով: Մուրճով հարվածելիս սկավառակը երկար ժամանակ թրթռում է, որի արդյունքում ստացվում են բարձրացող և մարող ձայնային ալիքներ, ինչը ստեղծում է հսկայական ձայնային զանգվածի զգացողություն: Տամ-տամն ունի հանդիսավոր, տխուր և ահեղ տոնայնություն: Տամ-տամ կարելի է նվագել տարբեր ձևերով: Բարդ ռիթմեր ստանալու համար օգտագործվել են թմբուկային փայտիկներ կամ մետաղական ձողեր, որոնք քսում են սկավառակին:
 
Ձայներ կարելի է հանել նաև կոնտրաբասային աղեղով: Տամ-տամ երաժշտական գործիքի ծագման երկու տարբերակ կա: Դրանցից մեկն ասում է, որ այդ գործիքը կարող է ասիական արմատներ ունենալ, նրա նմանությունը գոնգերի ընտանիքին դրա մասին է խոսում: Չինական գոնգի և նրա առաջացրած ձայնի համեմատությունը հաստատում է այս վարկածը: Երկրորդ վարկածի համաձայն, տամտամը համարվում է հին աֆրիկյան ցեղերի երաժշտական գործիք: Նախկինում աֆրիկացիները դրա արտադրության համար օգտագործել են կոկոսի կեղևներ և գոմեշի չոր կաշի: Արևել յան, արևմտյան և կենտրոնական Աֆրիկայում տամ-տամի երկու տեսակ կա: Առաջին տեսակը ամուր փայտ է՝ ծառի երկարությամբ կտրված կամ փորված, և ունի նվագելու երկու մակերես: Երկրորդ տիպը երկկողմանի կաշվով պատված հարվածային գործիք է. մի կողմով նվագում են բարձր նոտաներ, մյուսով՝ ցածր:
 
Այս տեսակներից բացի, տամ-տամի բազմաթիվ տարատեսակներ կան: Ընդ որում, դրանց չափերը տարբեր են՝ 2 մետրից սկսած մինչև շատ փոքրիկ գործիքներ: Աֆրիկայում տամ-տամն օգտագործվել է որպես հաղորդակցման միջոց՝ ցեղակիցներին ծննդյան կամ մահվան, թշնամիների հարձակման, աղետի մոտենալու և այլնի մասին տեղեկացնելու համար: Կախարդական ծեսերը ևս, ինչպիսիք են գուշակություններն ու անեծքները, կապված են այդ գործիքի հետ: Անգամ մի քանի դար առաջ Կոնգոյի տիրակալը իր հրամանները տարածում էր տամ-տամի օգնությամբ, այն ժամանակ ավելի քան երեսուն կիլոմետր հեռավորության վրա թմբուկի ձայներ էին լսվում: Մեր ժամանակներում էլ Աֆրիկայի շատ գյուղերում տեղեկության փոխանցման նման ծես է պահպանվել: Դասական երաժշտության մեջ կոմպոզիտոր Ջակոմո Մեյերբիրն է առաջինը սկսել օգտագործել տամ-տամը:
 
Ներկայիս ժամանակակից տամ-տամ երաժշտական գործիքը մի փոքր է տարբերվում իր նախնուց: Տամ-տամի արտադրության համար ամենահաճախը բրոնզ է օգտագործվում, պակաս հաճախ՝ պղնձի և երկաթի խառնուրդ: Սկավառակն ինքնին ունենում է ուռուցիկ ձև և տպավորիչ չափեր: Նվագախմբային երաժշտական ստեղծագործություններում դա հնարավորություն է տալիս երաժշտությանը փոխանցել հատուկ տրամադրություն՝ վեհություն, տագնապ և սպառնալիք: Տամ-տամ կարելի է լսել բազմաթիվ հայտնի գործերում՝ Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիայի վերջում, Ռիմսկի-Կորսակովի «Մատնաչափիկ»-ում, Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»-ում և այլն:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers