Խճաքարով բարձված բեռնատարը «Հյուսիս-հարավ» ճանապարհին կողաշրջվել է, վիրավnր կա
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել «Հյուսիս-հարավ» նոր կառուցված ճանապարհի Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի ժողովրդին հայտնի «4-րդ գյուղի» ճանապարհին՝ Շերամի փողոցում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Howo» մակնիշի խճաքարով բարձված բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ հայտնվելով քաղաքացու սեփականություն հանդիսացող տարածքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար հետևանքով 1 հոգի, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ուղևորն է եղել, տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորին առաջինը օգնության են հասել վարորդը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ականատեսներից մի քանիսը նշում էին, որ հավանաբար ավտոմեքենան տեխնիկական խնդիր է ունեցել ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա կբախվեր մի քանի ավտոմեքենաների։