Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրացական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համախոհները Թբիլիսիում ցույց են անցկացնում ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընդդիմությունը սկզբում հավաքվել է Թբիլիսիի մի քանի վայրերում, որից հետո երթ է սկսել մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներով։ Վերջնական կանգառը Ռուսթավելի պողոտան է՝ երկրի խորհրդարանի դիմաց։
Ընդդիմադիրները հայտարարել են բողոքի ակցիաների շարք սկսելու մասին, որոնք, ըստ նրանց, ամեն օր տեղի են ունենալու մայրաքաղաքի տարբեր վայրերում։ Ընդդիմությունը պահանջում է, մասնավորապես, անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները և նշանակել նոր ընտրություններ։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, ստացել է ձայների 53,93%-ը։ Խորհրդարան են անցել նաեւ չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ ստանալով ընդհանուր 37,78%: Ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում ԿԸՀ տվյալները։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live