Կինը «Instagram»-ի միջոցով առաջարկել է աշխատանք և գրանցումն իրականացնելու համար պահանջել է վճարում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ին խարդախության դեպք է բացահայտվել Արագածոտնի մարզում։ ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում փաստաթղթեր են ստացվել, որ այս տարվա փետրվարի 24-ից հուլիսի 23-ի ընթացքում «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Ալվարդ Ղ․-ի անվամբ բացված դրամային հաշվին ձևավորվել է շուրջ 10 միլիոն դրամ, որից շուրջ 7.8 միլիոն դրամը մուտքագրվել է կանխիկ՝ մի շարք ֆիզիկական անձանց կողմից տարբեր նպատակներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված տեղեկությունների, Վայոց ձորի մարզի բնակիչ 46-ամյա Արմինե Խ․-ն ցանկացել է գումար մուտքագրել Ալվարդ Ղ․-ի հաշվին՝ նշելով, որ վերջինիս միջոցով իր հարազատից ստանալու է շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար, որի համար պետք է փոխանցի շուրջ 1 միլիոն դրամ, բացի այդ Երևանի բնակիչ 41-ամյա Մարինե Մ․-ն զանգահարել է բանկ և նշել, որ Ալվարդ Ղ․-ն «Instagram.com» սոցիալական կայքի միջոցով առաջարկել է աշխատանք, որի գրանցումն իրականացնելու համար պահանջել է կատարել վճարում, սակայն գումարը փոխանցելուց հետ «Instagram.com»-ի հաշիվը ջնջվել է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հետևեք մեզ՝ այստեղ