Սիրիական հակամարտությունը կարգավորելու համար պետք է վերջնական տեսքի բերել ընդդիմադիրների ցուցակը. Պեսկով
INTERNATIONAL NEWSՍիրիական հակամարտությունը կարգավորելու համար հարկավոր է վերջնական տեսքի բերել ընդդիմադիր և ահաբեկչական կազմակերպությունների ցուցակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա հավելել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Դուք գիտեք, որ հաշտության, այսպես ասած, ակտիվ գործողությունները դադարեցնելու (ոչ ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ) հարցն արդեն ձևավորված է, սակայն դրա համար հարկավոր է վերջնական հասկանալ, թե որոնք են ահաբեկչական կազմակերպություններ, որոնք ընդդիմադիր: Ինչպես գիտեք, այդ աշխատանքը դեռ չի հաջողվել ավարտին հասցնել»,- ասել է Պեսկովը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



