ArCa Pay համակարգը հասանելի է Converse Mobile-ում
SOCIETYArCa Pay-ով փոխանցումներն արդեն հասանելի են Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում: Այսուհետ Բանկի հաճախորդները կարող են Converse Mobile-ով վայրկյանների ընթացքում գումար փոխանցել համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին՝ նշելով միայն ստացող կողմի հեռախոսահամարը։
Դրա համար բավարար է մուտք գործել հավելվածի «Փոխանցումներ հեռախոսահամարով» բաժին, նշել հեռախոսահամարը, ընտրել ArCa Pay համակարգին միացած բանկը, գրել գումարի չափը և փոխանցում կատարել: Գումարը ստացողի՝ ՀՀ դրամով ընթացիկ, քարտային կամ կուտակային (խնայողական) հաշվին հասանելի կդառնա վայրկյանների ընթացքում։
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն այս կապակցությամբ ասել է. «Բանկային ծառայությունների զարգացմանը զուգահեռ փոխվում են Բանկերի հաճախորդների ֆինանսական կարիքներն ու ակնկալիքները. նրանք որոնում են լավագույն ֆինանսական փորձառություն, այդ թվում՝ պարզ, արագ ու անվտանգ փոխանցումների հնարավորություններ: Արդեն մի քանի տարի Converse Mobile հավելվածում հասանելի են Կոնվերս Բանկի հաճախորդ հանդիսացող անձանց հեռախոսահամարով փոխանցումները: ArCa Pay գործիքի ներդրմամբ Կոնվերս Բանկը ընդլայնում է գործիքակազմը՝ Converse Mobile օգտատերերին հնարավորություն ընձեռելով հեռախոսահամարով փոխանցումներ կատարել նաև համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին»:
Մանրամասն՝ 010 511 211, conversebank.am
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: