Շոլցը դեկտեմբերի 16-ին Բունդեսթագից վստահության քվե կխնդրի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեկտեմբերի 16-ին Բունդեսթագից վստահության քվե կխնդրի. այս մասին գրում է գերմանական Bild թեթրը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Ենթադրվում է, որ կանցլերը վստահության քվե չի ստանա, իսկ հետո՝ 2025 թվականի փետրվարի 23-ին, Գերմանիայում կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ, ինչպես որ նախկինում դաշնային նախագահին առաջարկել էին Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միության և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդները:
Կանաչների և Ազատ դեմոկրատական կուսակցությունները հաստատել են իրենց համաձայնությունն առաջարկվող ամսաթվի հետ:
Գերմանիայում իշխող կոալիցիան փլուզվել է նոյեմբերի 7-ին։ Դա տեղի է ունեցել, քանի որ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ դաշնային բյուջեի շուրջ։ Գերմանիան այժմ կառավարվում է սոցիալ-դեմոկրատների և կանաչների փոքրամասնության կառավարության կողմից:
Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարարության ղեկավար Ռոբերտ Հաբեկը (Կանաչներ) պարզաբանել է, որ Ուկրաինային ֆինանսական աջակցության հարցում տարաձայնություններն են հանգեցրել կոալիցիայի փլուզմանը։ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հրաժարվել է 2025 թվականի բյուջեի շրջանակում ավելացնել Կիևին տրամադրվող օգնության չափը։ Դրա հետևանքով Օլաֆ Շոլցն աշխատանքից ազատել է նրան։