Աշխարհում առկա մարտահրավերները շատանում են. Թագուհի Թովմասյան
BLOGԱշխարհում առկա մարտահրավերները շատանում են...
Այս օրերին մասնակցում եմ Ռեյկյավիկում անցկացվող Գլոբալ ֆորումին, որտեղ տարբեր երկրների առաջնորդների հետ համատեղ դիտարկում ենք առկա գլոբալ խնդիրներն ու հնարավոր լուծումները։
Հատուկ ցանկանում եմ ընգծել աշխարհի ամենահին խորհրդարաններից մեկի` Իսլանդիայի խորհրդարանի(Ալտինգ) նախագահ պարոն Բիրգիր Արմանսոնի հետ հանդիպումը: Սա իմ երկրորդ հանդիպումն էր նրա հետ:
Խորհրդարանի նախագահը ներկայացրեց Իսլանդիայի պառլամենտի աշխատանքը:
Նմանություններ, անշուշտ, կան մեր խորհրդարանի հետ. իրենք նույնպես աշխատում են սեպտեմբերից հունիս-հուլիս, բայց Կառավարության հետ հարցուպատասխանը ամեն շաբաթ է կայանում, և յուրաքանչյուր պատգամավոր ամեն նստաշրջանից առաջ ինքն է պատահականության սկզբունքով ընտրում որտեղ պետք է նստի դահլիճում: Եւ իշխանությունն ու ընդդիմությունը նստում են միմյանց կողքին: Մի տեսակ չպատկերացրեցի, որ դա կարող է լինել նաև ՀՀ ԱԺ-ում:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



