Ձեզ լավ բան չեն ասում մարդիկ, որոնք առավոտյան փորձում են խցկվել ավտոբուսներ, անձամբ եմ լսել. Թադևոս Ավետիսյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իշխանություններն ասում են՝ կենտրոնում գույքահարկը պատիկներով բարձրանում է, հարգելի՛ թոշակառուներ, չեք կարողանում վճարել՝ թողեք ձեր պապենական տունը, վաճառեք, գնացեք ծայրամասում կամ քաղաքից դուրս ապրեք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Ես շաբաթական 3-4 օր օգտվում եմ հանրային տրանսպորտից, և տրանսպորտից օգտվողները ձեզ լավ բան չեն ասում, անձամբ եմ լսում: Ձեզ լավ բան չեն ասում այն ուսանողները, որոնք առավոտյան ժամերին փորձում են խցկվել ավտոբուս, բայց չեն կարողանում և ուշանում են: Ինչ անում եք՝ հետեւանքը վատ է լինում, իջեք փողոց, տեսեք, որովհետև փողոցից եք եկել իշխանության»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ ոչ մի անգամ չի հաջողվել հասարակական տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի կամ կառավարության ներկայացուցչի տեսնել։
Նրա խոսքով՝ Երևանում անմխիթար վիճակ է, կա նաև աղբահանության, փողոցի աղտոտվածությունը և այլ խնդիրներ, որոնք օր-օրի խորանում են. «Եվ դրանց լուծումների փոխարեն մենք տեսնում ենք հերթական պոպուլիստական դրսևորումները»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live