COP29-ը բոյկnտելու ջանքերը ձախողվել են․ Ալիև
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հենց Ադրբեջանը ընտրվեց որպես COP29-ը հյուրընկալող, այն դարձավ թիրախ։ Եվ սա լավ կազմակերպված, լավ համակարգված զրպարտչական արշավ էր մեր երկրի դեմ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում COP29-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ։
«Ցավոք, երկակի ստանդարտները, այլ երկրներին սովորեցնելու սովորությունը և քաղաքական կեղծավորությունը դարձել են արևմտյան որոշ երկրներում քաղաքական գործիչների, պետության կողմից վերահսկվող ՀԿ-ների և լրատվամիջոցների կողմից կեղծ լուրեր արտադրելու հաստատված գործելաոճը»,-ասել է Ալիևը։
Ըստ նրա՝ տարվա ընթացքում այդ ուժերը ջանքեր են գործադրել բոյկոտելու Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովը։ «Իմ ուղերձն ուղղված է այն շրջանակներին, որոնք արդեն մոտ մեկ տարի է, ինչ քարոզում են բոյկոտը։ Նրանք օգտագործում են իրենց հասանելիք բոլոր միջոցները Բաքվում COP29-ի դեմ բոյկոտի արշավ իրականացնելու համար։ Նրանց համար վատ լուրեր ունեմ՝ 72 հազար գրանցված մասնակից ունենք 196 երկրից։ Նրանց թվում են նախագահներ, փոխնախագահներ և վարչապետներ։ Այսպիսով, աշխարհը հավաքվել է Բաքվում, և մենք աշխարհին ասում ենք՝ «Բարի գալուստ Ադրբեջան»-հայտարարել է Ալիևը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live