Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն՝ Վաշինգտոնի ակտիվ աջակցությամբ, աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի ստեղծման ուղղությամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների մի խումբ՝ ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ, աշխատում է անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի վրա», – նշված է գրառման մեջ։