«Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Երբ «Ֆուլ հաուս» նախագծում Դավիթ Բաբախանյանը Մարջան Ավետիսյանին առաջարկեց Թամարայի դերում, ես ինքս դեմ էի: Ասում էի՝ այդ աղջիկը սերիալներում լացում է, չի կարողանա: Չէի պատկերացնում: Բայց, քանի որ Դավիթը Մարջանին նկարել էր իր ֆիլմում, վստահաբար ասաց, որ նա անելու է այն, ինչ պետք է»,- «Tete A Tete» հաղորդման շրջանակներում պատմել է դերասան Գրիգոր Դանիելյանը:
Խոսելով նախագծի ներսում մասնակիցների միջև տեղի ունեցած լարվածության մասին, նա նշել է, որ անձամբ ինքը կոնֆլիկտային չէ, և որևէ մեկի հետ երբեք կոնֆլիկտ չի ունեցել:
«Բոլորն էլ իրար հետ կոնֆլիկտ ունեցել են: Ես կոնֆլիկ ունեցել եմ միայն այնքանով, որ ասել եմ, օրինակ՝ Միհրան, ինչո՞ւ ես Արփիի հետ վիճում: Նորմալ է, մարդիկ ենք»,-նշել է նա:
Արդյոք «Ֆուլ հաուս»-ը կունենա շարունակություն, թե ոչ, հարցին Գրիգոր Դանիելյանն արձագանքել է.
«10 տարի անցել է, բայց անընդհատ մեզ հարցնում են՝ «Ֆուլ հաուս»-ը ե՞րբ է լինելու:
Մենք որոշեցինք հետաքրքիր բան անել և դրա մասին շուտով բոլորը կիմանան»: