Ջոկովիչը, Ուիլյամսն ու Կերբերն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում են
SPORTԹենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչի առաջին մասնակիցն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվարի 28-ին կիսաեզրափակիչում սերբ թենիսիստը 2 ժամ 23 րոպե տեւած մրցախաղում հաղթեց աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռ ոջեր Ֆեդերերին՝ 6:1, 6:2, 3:6, 6:3 հաշվով: Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի կանադացի Միլոշ Ռաոնիչի եւ բրիտանացի Էնդի Մարեյի միջեւ մրցախաղի հաղթողը:
Առաջնության կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը եւ վեցերորդ ռակետ, գերմանուհի Անժելիկա Կերբերը: Կիսաեզրափակիչում Կերբերը 7:5, 6:2 հաշվով հաղթեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջոհանա Կոնտային, իսկ Ուիլյամսը 6:0, 6:4 հաշվով հետագա պայքարից դուրս թողեց լեհ Ագնեշկա Ռադվանսկային:
1
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
Ucom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
4
Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift
5
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...



