Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական խնդիրները շարունակում են ավելի ցայտուն դառնալ, քանի որ տնտեսական աճի ապահովման համար բարենպաստ արտաքին պայմաններն աստիճանաբար սկսում են փոխվել։ Ճիշտ է, Հայաստանի տնտեսությունը դեռևս շարունակում է աճել, բայց աճի դինամիկան ընթացքում էապես նվազում է։ Ինչպես գիտենք, այս տարվա պետական բյուջեի նախագծում կառավարությունը հավակնոտ նպատակ էր սահմանել՝ կանխատեսելով 7 % տնտեսական աճ: Ու եթե կառավարության ներկայացուցիչները մի քանի ամիս առաջ ամբողջովին իրատեսական էին համարում այս տարվա համար 7 տոկոս տնտեսական աճի ակնկալիքները, ապա այժմ լիովին իրավիճակ է փոխվել։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արդեն իսկ խոստովանում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում հաջողվել է գրանցել 6,5 տոկոս տնտեսական աճ։ Դեռ ավելին՝ 2024 թվականի տարեկան տնտեսական աճը կանխատեսվում է 5,8 տոկոսի մակարդակում, իսկ 2025 թվականին՝ ավելի ցածր՝ 5,6 տոկոսի։
 
Այսինքն, իշխանություններն իրականություն չեն դարձրել 7% տնտեսական աճի իրենց խոստումները։ Ու բացառված չէ նաև, որ մինչև տարեվերջ 5,8 % աճի կանխատեսումների սանդղակը նորից իջեցնեն։ Իհարկե, իշխանություններն իրենց սովորության համաձայն կարող էին հաջորդ տարվա բյուջեի նախագծի հիմքում ևս 7 տոկոս տնտեսական աճի ակնկալիքներ դնել, չստացվեր, հետո ինչ-որ կերպ կարդարացնեին, բայց էականորեն այդ սանդղակն իջեցրել են։ Սա նշանակում է, որ տնտեսական ոլորտի պատասխանատուները ևս Հայաստանի տնտեսական առաջընթացի մասով ռիսկեր են տեսնում։ Ընդ որում, այնքան մեծ, որ իրենց պոպուլիզմն էլ կարող է չօգնել: Եվ 2025 թվականի մասով արդեն տեսնում ենք պետբյուջեում եկամուտների ու ծախսերի մասի հավասարակշռության էական խախտում։ 2025 թվականի պետական բյուջեի համաձայն, ծախսային հատվածը նախատեսվում է 3,5 տրիլիոն դրամ, որից եկամտային մասը կազմում է 2,9 տրիլիոն դրամ։ Ստացվում է, որ հաջորդ տարվա համար փաստացի ունենալու ենք 600 մլրդ դրամի դեֆիցիտ։
 
Այսինքն, անցյալում են այն ժամանակները, երբ Փաշինյանը կառավարության նիստերում հայտարարում էր, թե հարկերի հավաքագրման ու բյուջեի եկամուտների ապահովման հարցում գերակատարման են հասել։ Ու հաջորդ տարվա բյուջեն արդեն կարելի է անվանել ոչ թե հավակնոտ, այլ խղճուկ։ Այս պայմաններում գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպե՞ս պետք է կառավարությունը փակի բյուջեում առաջացած ճեղքվածքը։ Պատասխանը պարզ է՝ կառավարությունը նոր վարկեր կվերցնի այնքան, մինչև կսպառի բոլոր լիմիտները։ Օրինակ՝ օրեր առաջ կառավարությունը հավանություն տվեց երկու վարկային նախագծի, որոնցով ՀՀ արտաքին պարտքը կավելանա, ընդհանուր առմամբ, 286 մլն եվրոյով: Իսկ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ անցել է 12,5 մլրդ դոլարի սահմանագիծը և երեք ամիսը մեկ մոտավոր հաշվարկներով 100 մլն դոլարով ավելանում է։ Մեկ այլ կարևոր հարց է այն, որ ներգրավված վարկային միջոցները նպատակային չեն օգտագործվում ու ոչ թե նպաստում են հավել յալ տնտեսական արդյունքի ստեղծմանը, այլ ընդամենը բյուջեում առաջացած ճեղքերը մի կերպ փակելու հարց են լուծում։ Եթե 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե փողի խնդիր չունենք և չենք ունենալու, ապա հիմա փողի խնդիրն առավել հրատապ է դառնում։
 
Այս պարագայում բնականոն կլիներ, որ ձգվեն գոտիները, ու բյուջեն ինչ-որ չափով բալանսավորվի։ Բայց կառավարությունը ոչ մի դեպքում մտադիր չէ կրճատել բյուջեի ծախսային հատվածն այն ուղղություններով, որոնք հանրային շահերի սպասարկման տեսանկյունից առանցքային բնույթ չեն կրում։ Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ տեղեկանում ենք, թե իշխանություններն ինչպիսի թանկարժեք մեքենաների գնումներ են նախաձեռնում կամ այնպիսի շռայլ ծախսեր կատարում, որոնց անհրաժեշտությունն ընդհանրապես չկա։ Եթե հիմա Փաշինյանը լիներ ընդդիմադիրի կարգավիճակում, ապա ԱԺ ամբիոնից իր կոկորդը կպատռեր ու կբերեր տարբեր երկրների օրինակներ (իր սիրած օրինակը Դանիան է), թե ինչպես են անարդյունավետ ծախսվում պետական միջոցները։ Իսկ երբ նա իշխանության է, բոլորովին հակառակն է տեղի ունենում, ինչքան ցանկանում են, ծախսում են ու այդ ծախսերն իրականություն դարձնելու համար վարկեր են վերցնում։ Իշխանավորներին շատ քիչ է հետաքրքրում, որ այդ կուտակվող վարկային պարտավորությունները բեռ են դառնալու առաջիկա սերունդների համար, կարևորն այն է, որ այդ բեռն իրենց ուսերին չի մնում։
 
Դե, գիտենք, Փաշինյանը ճառ ասելուց է հմուտ, ոչ թե զանգ կախելուց։ Ու դա վերաբերում է նաև կառավարության մյուս պաշտոնյաներին։ Բայց զարմանալին այն է, որ այսպիսի իրավիճակում ֆինանսների նախարարը հայտարարում է, թե տնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը։ Ի՞նչ բարձր տնտեսական աճի մասին է խոսքը, եթե այն գոյություն չունի։ Տնտեսական առումով անվտանգության զգացողությունը ևս շատ ցածր մակարդակի վրա է, քանի որ ՀՀ տնտեսությունը մեծամասամբ կախվածության տակ է դրվել արտաքին գործոններից, իսկ այս առումով անորոշություններն ավելանում են։ Օրինակ՝ ներկա պահին, երբ ԱՄՆ-ում ձևավորվում է նոր վարչակազմը, դեռևս անկանխատեսելի է, թե Դոնալդ Թրամփի վարած տնտեսական քաղաքականությունն ու Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն ինչպես կազդեն Հայաստանի վրա։ Իսկ ինչ վերաբերում է արտագաղթին, ապա այն ոչ թե կանգ է առնում կամ հետ շրջվելու միտումներ ցուցաբերում, այլ ժամանակի ընթացքում ավելի է արագանում..
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”