Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին թոքի փոխպատվաստումը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
 
Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հնդկաստան՝ Ջավահարլալ Ներուի ծննդյան օրը, Կոլումբիա՝ Կոլումբիացի կանանց օր:
 
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
 
1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դրոյի, Արմեն Գարոյի և այլոց ջանքերի շնորհիվ ստեղծված հայկական կամավորական 2-րդ ջոկատը Բայազետի մոտ առաջին անգամ մտել է ճակատամարտի մեջ:
 
1922- ծնվել է թատերական ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը:
 
1922-ծնվել է կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:
 
1926 –ծնվել է ֆրանսիացի և բելգիացի հայազգի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ Մարկ Արյանը (Անրի Մարկարյան)։
 
1932– վախճանվել է նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող Լեոն:
 
1936- վախճանվել է լեզվաբան և հայագետ Գաբրիել Մենևիշյանը:
 
1975– վախճանվել է ճանաչված կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար Արտեմի Այվազյանը:
 
1976– վախճանվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գեղամ Սարյանը:
 
1988- Լեռնային Ղարաբաղում սկսվել է հերթական շաբաթական գործադուլը՝ արտակարգ դրության չեղարկման, Շուշի հայ փախստականների վերադարձի և տարածքը ադրբեջանցիներով վերաբնակեցնելը դադարեցնելու պահանջներով:
 
2003-Ծաղկաձորում մեկնարկել է տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների՝ «Հայաստան - Սփյուռք» առաջին համաժողովը, որին մասնակցել են Սփյուռքի և Հայաստանի շուրջ 150 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
 
2014-ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի կողմից:
 
2019-Նիկոլ Փաշինյանը անվտանգության ծառայության ղեկավարին հանձնարարել է պարզել QR կոդի և սատանայի կապը։
 
2020- վախճանվել է խորհրդային և ռուսական կինոյի ու թատրոնի հայազգի դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը:
 
ԱՇԽԱՐՀ
 
565 – վախճանվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ն:
 
1263 – վախճանվել է ռուս իշխան Ալեքսանդր Նևսկին:
 
1716- վախճանվել է գերմանացի փիլիսոփա և իրավաբան Գոթֆրիդ Լայբնիցը:
 
1765 –ծնվել է ամերիկացի գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը, որը ստեղծել է առաջին շոգենավը:
 
1770 - շոտլանդացի հետազոտող Ջեյմս Բրյուսը Եթովպիայի հյուսիս-արևմտյան հատվածում հայտնաբերել է Երկնագույն Նեղոսի ակունքը:
 
1774 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինին:
 
1805 –ծնվել է գերմանացի դաշնակահարուհի Ֆաննի Մենդելսոնը:
 
1831- վախճանվել է գերմանացի հանրահայտ փիլիսոփա Գեորգ Հեգելը:
 
1840 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն:
 
1851 - ԱՄՆ-ում հրապարակվել է Գերման Մելվիլի «Մոբի Դիկ» ստեղծագործության ամբողջական տեքստը:
 
1889 –ծնվել է Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն (Նեհրու):
 
1900 - ֆրանսիական Սենատը կողմ է արտահայտվել դատախազությունում կանանց աշխատել թույլատրելու որոշմանը:
 
1901 - վիեննացի բժիշկ Կարլ Լանդշտեյները արյան բոլոր նմուշները բաժանել է երեք խմբի՝ А, В և 0:
 
1908- Ալբերտ Էյնշտեյնը ներկայացրել է լույսի քվանտային տեսությունը:
 
1918 - Չեխոսլովակիան դարձել է հանրապետություն:
 
1919 - Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է:
 
1922 - Մեծ Բրիտանիայում իր ռադիոհեռարձակումներն է սկսել BBC ընկերությունը:
 
1922- ծնվել է ազգությամբ ղպտի քաղաքական գործիչ Բուտրոս Բուտրոս-Ղալին:
 
1954– ծնվել է հույն երաժիշտ, երգահան Յաննին:
 
1960 - Չեխոսլովակիայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 110 մարդ:
 
1961 - ԳՖՀ-ում առաջին անգամ նշանակվել է կին նախարար՝ առողջապահության նախարար Էլիզաբեթ Շվարցհաուպտը:
 
1963– Ատլանտյան օվկիանոսում Իսլանդիայի մոտ ստորջրյա հրաբխից առաջացել է Սուրտսեյ կղզին, այն ներկայում համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:
 
1968 - Եվրոպայում իրականացվել է աշխարհում առաջին թոքի փոխպատվաստումը:
 
1983- Կիպրոսի թուրքական մասի օրենսդիր խորհուրդը միակողմանիորեն հայտարարել է իր անկախությունը և Կիպրոսի թուրքական պետության ստեղծումը:
 
1991-13-ամյա տարագրությունից հետո Կամբոջա է վերադարձել թագաժառանգ Սիանուկը՝ արդեն որպես երկրի ժամանակավոր ղեկավար:
 
1994 – սկսել է գործել Լա Մանշի տակով կառուցված թունելը, որը կապել է Փարիզն ու Լոնդոնը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest