Yerevan, 13.April.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հինգ ցենտանոց» գաղտնազերծված ըմպելիք, որ գրավեց ամբողջ աշխարհը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պեպսի-Կոլան» կամ կարճ՝ «Պեպսին» հանրաճանաչ ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիք է, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Վաճառքի առումով այն երկար տարիներ եղել է «Կոկա-Կոլայի» հիմնական մրցակիցը: Pepsi ապրանքանիշի նկատմամբ բոլոր իրավունքների տերը ամերիկյան PepsiCo ընկերությունն է: «Պեպսի-Կոլայի» պատմությունը սկիզբ է առել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի Նյու Բեռն քաղաքում, որտեղ էլ այն առաջին անգամ արտադրվել է: Դա կարողացել է անել դեղագործ Քալեբ Բրադհեմը 1890 թվականին: Քալեբն իր ըմպելիքը անվանել է «Brads drink»՝ «Բրեդի խմիչք», իսկ հետո՝ 1898 թվականի օգոստոսին այն վերանվանվել է «Պեպսի-Կոլա»:
 
1903 թվականի հունիսի 16-ը հանդիսանում է Pepsi-Cola նոր ապրանքանիշի գրանցման ամսաթիվը: Կա վարկած, որ Pepsi խմիչքի անունը Քալեբ Բրադհեմը ձևավորել է «դիսպեպսիա» բառից: Առաջին աշխարհամարտի հետևանքով 1923 թվականի շաքարավազի գների բարձրացումը PepsiCo ընկերության սնանկացման պատճառ է դարձել: Ընկերության ակտիվները ստիպված վաճառվել են: Երկրորդ անգամ ընկերությունը սնանկացել է ութ տարի անց: Սակայն հետագայում՝ 1930-ական թվականների ճգնաժամի ժամանակ, PepsiCo- ն կարողացել է շուկաներում հաջողությամբ մրցակցել «Կոկա-Կոլայի» հետ: «Պեպսիի» 12 ունցիանոց շշերը վաճառվել են յուրաքանչյուրը 5 ցենտով, իսկ «ԿոկաԿոլայի» 6 ունցիանոց շիշը, այսինքն՝ 2 անգամ փոքրը, վաճառվել է նույն 5 ցենտով:
 
Coca-Cola ընկերությունը հնարավորություն չի ունեցել արտադրել ըմպելիք այլ տարողության շշով, քանի որ ըմպելիքներ վաճառող ավտոմատները ընդունել են միայն հինգ ցենտանոց մետաղադրամ: 1939 թվականին «Պեպսի-Կոլան» հայտնի է դարձել հատկապես երեխաների շրջանում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին «Պեպսիին» հաջողվել է վաճառքի ծավալներով բարձրանալ երկրորդ հորիզոնական, իսկ առաջինը եղել է «Կոկա-Կոլան»: 1950-ականների սկզբին «Պեպսի-Կոլան» 5 անգամ հետ էր մնում առաջատարից, 1960-ականներին արդեն այդ ցուցանիշը դարձել է 2,5, իսկ 1985 թվականին՝ 1,5 անգամ: Ի տարբերություն «Կոկա-Կոլայի», «Պեպսի-Կոլայի» բաղադրությունը հայտնի է դարձել, որն էլ ամենակարևոր իրադարձություններից մեկն է դարձել այդ ըմպելիքի պատմության մեջ: Այն բանից հետո, երբ 1923 թվականին ընկերությունը սնանկացել էր, ըմպելիքի բաղադրությունը կորցրել է իր գաղտնիությունը:
 
Սնանկության հարցով դատարան դիմելու անհրաժեշտությունը ստիպել է ընկերության հիմնադիր Բրադհեմին նահանգային դատավորին տրամադրել ըմպելիքի օշարակի բաղադրատոմսը և նաև երդման տակ հաստատել, որ այն ճիշտ է: Այս ըմպելիքի արտադրության և արտահանման ծավալների աճի առումով կարևոր նշանակություն ունի մուտքը ամենամեծ շուկաներից մեկը՝ ԽՍՀՄ: 1971 թվականին է հիմք դրվել «Պեպսի-Կոլայի»՝ ԽՍՀՄ մտնելու համար, որին նպաստել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինի հանդիպումը PepsiCo ընկերության ղեկավար Դոնալդ Քենդալի հետ: Այս հանդիպումը վերաբերել է տնտեսական համագործակցության հնարավորությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 1972 թվականից ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի շրջանակներում «Պեպսի-Կոլա» ներկրել ԽՍՀՄ: Արդյունքում արդեն 1973 թվականին ԽՍՀՄ-ում սկսել է վաճառվել այդ ըմպելիքի առաջին խմբաքանակը, իսկ 1974 թվականին էլ սկսել է գործել «Պեպսի-Կոլայի» առաջին գործարանը ԽՍՀՄ-ում, որը կառուցվել է Նովոռոսիյսկում:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena