ՀՀ ոստիկանապետը Չեն Մինի և Վան Ցզինտաոյի հետ քննարկել է իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 13-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին և հասարակական անվտանգության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Ցզինտաոյին։ Հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Արամ Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու պետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով հատկապես իրավապահ ոլորտում արդյունավետ համագործակցությունը։
Ոստիկանության պետը նշել է երկու երկրի իրավապահ մարմինների համատեղ ձեռքբերումները, կարևորել փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրված ջանքերը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Չեն Մինը նույնպես կարևորել է հայ-չինական 32-ամյա բարեկամական հարաբերությունները, ընդգծել հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքները։
Քննարկվել են համագործակցության ընդլայնման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live