ԵԽ-ն ողջունել է Հայաստանի անդամակցությունը Eurimages ծրագրին
SOCIETYԵվրոպայի Խորհրդը ողջունել է Հայաստանին, որը 2016 թվականի հունվարի 1-ից արդեն Eurimages-ի ծրագրի նոր անդամ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽ-ից:
Անդամակցությունը թույլ կտա Հայաստանին առաջիկա հանդիպումների ժամանակ Eurimages-ին ներկայացնել համատեղ ծրագրեր հայ պրոդյուսերների մասնակցությամբ:
Հայաստանը չունի հասանելիություն «Ստեղծարար եվրոպական մեդիա» (CREATIVE EUROPE MEDIA) ծրագրի աջակցության մեխանիզմներին, ուստի հայ դիստրիբյուտորները կարող են դիմել աջակցության համար:
Eurimages-ը հիմնադրվել է Եվրախորհրդի կողմից 1988 թվականին` որպես կինոարտադրության, թատերական միջոցառումների և ցուցահանդեսների աջակցության հիմնադրամ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



