5 քաղաքներներ, որտեղ կարելի է անցկացնել հանգիստը
LIFEՊրահա, Չեխիա
Այստեղ կարող եք զբոսնել Կարլի կամրջով, որը իրար է կապում քաղաքի հին և նոր թաղամասերը՝ «Մալայա ստրանան» և «Ստարե մեստոն»: Քաղաքի տեսարժան վայրերից է Հին Քաղաքի Հրապարակը, որտեղ գտնվում է Աստղագիտական ժամացույցը, Պրահայի Ամրոցը, Վացլավի Հրապարակը (Wenceslas Square): Պրահայի պատմությանը կարող եք ծանոթանալ Muzeum hlavniho mesta Prahy թանգարանում:

Մադրիդ, Իսպանիա
Մադրիդում զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը Պուերտա-դել-Սոլ հրապարակն է, որը ոչ միայն Մադրիդի կենտրոնն է, այլև ողջ Իսպանիայի: Հասնելով Մադրիդ՝ կարող եք այցելել Museo del Prado թանգարան, որտեղ կգտնեք իսպանական, ֆլամանդական և իտալական գեղանկարչական դպրոցների ամենանշանավոր աշխատությունները: Հետաքրքիր է այցելել նաև Ֆլամենկո թատրոնը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, Մադրիդի թագավորական պալատը, Ռետիրո այգին։

Հռոմ, Իտալիա
Հռոմում առանց վարանելու պետք է այցելել Սուրբ Պետրոս տաճարը, որը հանդիսանում է Վատիկանի ամենամեծ շենքը և մինչև վերջերս համարվում էր աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին: Եկեղեցու գմբեթից բացվում է քաղաքի ողջ տեսարանը: Թանգարաններից այցելեք Musei Capitolini թանգարանը, որը աշխարհի հնագույն թանգարանային համալիրներից է: Այստեղ են գտնվում արձանիկների և քանդակների, ծաղկամանների և կերամիկայի հարուստ հավաքածուները, պահվում են նաև Տիցիանի, Ռուբենսի, Կարվաջոյի և այլ մեծ վարպետների կտավներ: Բաց մի թողեք նաև աշխարհի հնագույն թատրոններից մեկը՝ Teatro dell'Opera di Roma այցելելու հնարավորությունը: Այստեղ կարող եք հնագույն ինտերյերում վայելել իտալական օպերայի գլուխգործոցները:

Աթենք, Հունաստան
Աթենքում պահպանվել են անտիկ շրջանի ամֆիթատրոններ և այլ վայրեր: Դիոնիսի թատրոնը կառուցվել է մ.թ.ա. 5-րդ դարում: Ազգային հնագիտական թատրոնում կարող եք գտնել Հունաստանի տարածքում հայտնաբերված հնագիտական գտածոների ամենամեծ հավաքածուն: Աթենքում է գտնվում դասական ամֆիթատրոններից Հերոդես Աթթիկուսի ամֆիթատրոնը, որտեղ մինչև այժմ ներկայացումներ և համերգներ են տալիս:

Վիեննա, Ավստրիա
Վիեննայում է գտնվում Բելվեդեր հսկայակայն պալատական համալիրը, որը կառուցվել է բարոկկո ոճում: Նոյեմբերից այստեղ սկսվում է սուրբծննդյան տոնավաճառը: Հարկ է այցելել նաև Շյոնբրունի պալատը, Հաբսբուրգների ձմեռային նստավայրը՝ Հոֆբուրգ պալատով, ինչպես նաև Վիեննայի Արվեստի պատմության թանգարանը, որը աշխարհի ամենամեծ թանգարաններից է։ Այն բացվել է 1891թվականին։ Վիեննայի հնագույն օպերային Theater an der Wien թատրոնը կառուցվել է 1801 թվականին և այստեղ է առաջին անգամ հնչել Բեթհովենի «Ֆիդելիոն»:




