Նոր մանրամասներ՝ Շուշաննա Թովմասյանի եղբոր սպանությունից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:55-ին, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ից
հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում,
ընդունարանի դիմացի հատվածում բուժհաստատության 35-ամյա հարկադիր
բուժառու Ա.Թ-ն պարանոցի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում ստացել է
կտրած վնասվածքներ, որոնք վերջինիս պատճառել է նույն հաստատության նախկին
բուժառուն:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական
օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
35-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 14.20-ի
սահմաններում, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ նախկին բուժառու Հ.Ա-ն բուժհաստատության
բակում բուժհաստատության աշխատակցի ուղեկցությամբ տեսակցել է Ա.Թ-ին, որի
ժամանակ Հ.Ա-ն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս
մարմնի տարբեր հատվածներին: Այդ ընթացքում Ա.Թ-ին ուղեկցող աշխատակիցը,
հասնելով օգնության, ձեռքով բռնել է դանակի շեղբը՝ խանգարելով Հ.Ա-ին ավարտին
հասցնել իր հանցավոր մտադրությունը: Այդ պահին օգնության հասած բժիշկներին
հաջողվել է վնասազերծել Հ.Ա-ին, իսկ տուժածին՝ տեղափոխել հիվանդանոց։ Սակայն
վերջինս, ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների
պատճառով, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել է:
Դեպքից րոպեներ անց Հ.Ա-ն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն
ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է:
Նախաքննոթյան ընթացքում կատարվել են մի շարք քննչական և վարութային
գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բժշկական կենտրոնի
ընդունարանի դիմաց՝ գետնին, հայտնաբերվել են արնանման հետքեր և արնանման
հետքերով դանակ, վերցվել են փորձանմուշներ: Տուժողի մարմնական
վնասվածքների բնույթը, դրանց ստացման մեխանիզմը պարզելու նպատակով
նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ:
Հետևեք մեզ՝ այստեղ