Կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը...Հռիփսիմե Հակոբյանն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»–ում իր որդու՝ Լեոյի մասնակցությանը։
«Եկել եմ ձեզ իմ շնորհակալությունը հայտնեմ քվեարկելու համար։ Մրցույթներում ամեն բան կարող է պատահել, բոլորս էլ հասկանում ենք: Կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը, յուրաքանչյուրիդ լավ խոսքը։ Հավատացեք՝ Լեոն կարդում է, ոգևորվում»,- ասել է երգչուհին։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը՝ 239 միավորով։ Այս տարի Վրաստանը ներկայացնում էր Անդրիա Պուտկարաձեն՝ «To My Mom» երգով:
Մեր ներկայացուցիչը՝ Լեոն՝ Cosmic Friend երգով հանդես եկավ 4-րդ համարի ներքո։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



