Պետք է սովորեմ ապրել այլևս այսպես. Զառա Արամյանը՝ իր առողջական վիճակի մասին
LIFEԴերասանուհի, հաղորդավար Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սրտի հետ կապված խնդիրներին և առողջական վիճակին:
«Հետո բողոքում են, որ բոլորը չարացած են, պատեհ անպատեհ վիրավորում են, չարախոսում, չկամ են ու անաստված։ Եկեք իմ էջ, կարդացեք բոլոր մեկնաբանությունները, տեսեք ինչ է կատարվում։ Այստեղ Աստված կա, կա սեր, կա բարություն, ջերմություն։ Լավագույնները այստեղ են, իմ էջում և ընկերները, և ծանոթ անծանոթները, բոլորը ամենալավն են:
Ես դուրս եմ եկել սուր վիճակից։ Իհարկե լուրջ խնդիրը կա և լինելու է միշտ, պետք է սովորեմ ապրել այլևս այսպես։ Ապրել, նկարահանվել, ձեզ էլի ուրախացնել, զբաղվել ակտիվ մշակութային կյանքով ու շատ հեռուն չպլանավորել։
Այն, որ դուրս եկա շատ բարդ իրավիճակից, դա նաև ձեր աղոթքների շնորհիվ է
Տիրոջ, հավատքի ուժը անքննելի է։ Սիրտս այնքան մեծ է, որ բոլորդ մեջը կտեղավորվեք։
Գրկում ու համբուրում եմ հատ առ հատ բոլորիդ»,- գրել է Արամյանը։