Հայաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով
SPORTՖուտբոլի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի ղեկավարությամբ Ռիգայում հյուրընկալվեց Լատվիայի թիմին եւ հաղթեց 2:1 հաշվով։
48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Գոլային փոխանցումը կատարեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
71-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց հունական «Աթենք Կալիտեայի» հարձակվող Ռոբերտս Ուլդրիկիսը։
75-րդ րոպեին Հայաստանի թիմի երկրորդ գոլը խփեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը։
Չորրորդ խմբում Հայաստանի թիմը 7 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ անցումային հանդիպում կանցկացնի B դիվիզիոնի ուղեգրի համար։
Խմբի հաղթող դարձավ Հյուսիսային Մակեդոնիայի թիմը, որը վերջին տուրում 1:0 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիների հավաքականին եւ վաստակեց 16 միավոր։