Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ազատման դիմում է գրել
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ներքի գործերի նախարար Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ևս հրաժարական է ներկայացրել:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը նույնպես պաշտոնից ազատման դիմում է գրել:
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ պաշտոնից ազատման մասին լուրերին ի պատասխան էլ՝ կոմիտեից հայտնել են, որ օրվա ընթացքում կհրապարակվի համապատասխան տեղեկատվություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live