Զուտ խոսակցություններ. ոչ ոք պաշտոնապես ոչինչ չի հայտարարել․ «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
mk.ru-ն «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ակնկալիքներ են հնչեցվել. «Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի շուրջ չեն կարող պայմանավորվել»» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանը և Հայաստանը կվերսկսեն խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները դեկտեմբերին, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նշել է, որ մինչև նոյեմբերի վերջ Ադրբեջանի ղեկավարության օրակարգի գլխավոր հարցը Բաքվում ընթացող COP 29 կլիմայական գագաթաժողովն է։ Նաև նշվել է, որ փաստաթուղթը բարելավման կարիք ունի առկա չլուծված խնդիրների պատճառով, և մեղադրել է Հայաստանին խաղաղության պայմանագրի առաջարկների քննարկման անբավարար արդյունավետության մեջ։ «Ուստի, մենք զգում ենք, որ դա այս համատեքստում ուշացած գործընթաց է:
Իհարկե, դեկտեմբերից նոր գործընթաց է լինելու»,- հավելել է նա։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Բաքվին առաջարկել էր ստորագրել խաղաղության պայմանագիր արդեն համաձայնեցված կետերի շուրջ, իսկ մնացած վիճահարույց հարցերը շարունակել առանձին քննարկել։ Սակայն Ադրբեջանում այդ գաղափարը մերժվել է։ Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի դոցենտ Արթուր Ավակովը mk.ru-ի հետ զրույցում ասել է, թե ինչ սպասել բանակցությունների հաջորդ փուլից: «Բաքուն հույս ուներ համոզել Երևանին՝ ստորագրել խաղաղության պայմանագիր COP 29-ում՝ Արևմուտքին որպես խաղաղարար ներկայանալու համար: Բայց Փաշինյանը համաձայնեց փաստաթղթի միայն մի մասի շուրջ համաձայնության գալ, իսկ մի քանի կետերի հարցով հետո պայմանավորվել։
Դա արդեն Բաքվի սրտով չէր։ Այստեղ կարևոր է շեշտել այն, որ մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի՞ շուրջ չեն կարողացել պայմանավորվել։ Խոսքը, ենթադրաբար, Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու, սահմանին երրորդ երկրների ուժեր ու ակտիվներ տեղադրելու, ինչպես նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կամ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին է։ Բայց դրանք բոլորը խոսակցություններ են: Ոչ ոք պաշտոնապես ոչինչ չի հայտարարել։ Միաժամանակ ակնհայտ է, որ Ադրբեջանը ձգտում է Հայաստանի ամբողջական կապիտուլ յացիային ու Հարավային Կովկասում հայկական գործոնի երկարաժամկետ ճնշմանը։ Փաստացի, բանակցություններ չկան։ Կան Բաքվի պահանջները և Երևանի փորձերը՝ գոնե հնարավորինս խուսափել դրանցից։ Հայաստանի իշխանություններին ինչ-որ չափով դա հաջողվում է, բայց նրանք դեռ չեն կարողանում սեփական օրակարգը պարտադրել։ Եվ, ընդհանրապես, անհայտ է, թե արդյո՞ք նրանք են ձևավորում այդ օրակարգը, բացի «խաղաղության խաչմերուկից»։
«Խաչմերուկն» ինքնին լավ նախագիծ է, որը կենտրոնացած է խաղաղ ապագայի վրա, որտեղ բոլորը բարգավաճում են: Բայց այն իրականացնելու համար նախ պետք է համաձայնության գալ Բաքվի հետ»,- բացատրել է Ավակովը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ucom’s 5G network launched in 11 new cities
UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan
AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit
Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom
Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni
4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan
Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders
Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner
AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor
Fast Shift has joined Idram's open QR infrastructure
New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5%
Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis
Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024
IDBank and Idram at Mantashyants Global Expo
AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference
Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries
AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community
The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M
The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community
The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced
General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School
Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cards
1
Andron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-Mobility
2
Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure
3
A Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBank
4
The Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom
5
25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank