Փաշինյանը սափրվեց ու մնացածին «սափրեց». Գագիկ Մելքոնյան
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այնպես չէ, որ մարդը աշխատել է գերազանց, հոյակապ ու իրեն գալիս, ասում են՝ թող գնա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների «շքերթին»:
«Ինձ թվում է, նաև ժամանակը կգա, բոլորն էլ կիմանան, թե որ պաշտոնյան ինչի համար է ազատվել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ դժգոհություններ կան նաեւ Նիկոլ Փաշինյանից, ինքն ինչո՞ւ հրաժարական չի տալիս, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Այդ դժգոհությունները որտեղի՞ց են գալիս: Մարդիկ դժգոհում են վարչապետի նշանակած նախարարներից: Իրենց աշխատանքի արդյունքում է, որ երկրի վարչապետը քննադատվում է: Եթե տվյալ նախարարությունը անգործունակ է, ուրեմն մեղավորը վարչապետն է։ Դրա համար նա հիմա իր սխալներն ուղղում է: Այո, կարելի էր սա ավելի շուտ անել, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք»:
Ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանը 6 տարի անց սափրվեց ու կտրուկ կադրային փոփոխություններ արեց, Մելքոնյանը կատակով արձագանքեց. «Ինքը սափրվեց ու մնացածին «սափրեց»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live