Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Զինվորը հորդորում է, որ նորակոչիկները 2 տարին ճիշտ օգտագործեն՝ կոփվեն, ինքնակրթվեն և զարգանան

INTERVIEW

Հունվարի 28-ին նշվող Բանակի օրվա առթիվ Past.am-ը զրուցել է զինվորի հետ, լսել նրա ցանկությունները, պատմություններն ու մտորումները:

Երվանդ Մելքումյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 27-ին սահմանամերձ Բերդում: Երեկ լրացավ Երվանդի 20-ամյակը:Հիմա նա կրտսեր սերժանտ է, իսկ վերջերս արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանին:

«Ավարտեցի դպրոցն ու ընդունվեցի այնտեղ, ուր ուզում էի՝ Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ: Մինչ համադասարանցիներս պարապում էին ընդունելության համար, ես ոչինչ չէի անում: Պատմության ուսուցչուհին ասում էր. «Ինչի՞ վրա ես հույս դրել, պարապի՛ր, որ համալսարան ընդունվես, նայի՛ր Հեղինեին»,- կրկնում էր նա՝ մատնացույց անելով պատմությունից ու էլի շատ առարկաներից փայլող աղջկան:

Իսկ ես չէի հասկանում պարապելու իմաստը: Չնայած մի փոքր ցածր միավորներով, բայց ընդունվեցի բուհ: Ինձ 20 միավոր պետք չէր: Արդեն առաջին կուրսի առաջին կիսամյակից արժանացա Երիտասարդական հիմնադրամի կրթաթոշակին»,- պատմում է նա:

Երվանդ Մելքոնյանն ազատ ժամանակ սիրում է կարդալ, լսել երաժշտություն և ստեղծագործել: Ցանկանում է դառնալ լավ հաղորդավար և եթերում ունենալ իր հեղինակային հաղորդումը:

Մեր հարցին՝ ինչպիսի՞ն էր պատկերացնում ծառայությունը և ինչպիսի՞ն ներկայացավ նրան իրական բանակը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բանակի մասին նախնական կարծիքներդ խիստ տարբեր ու հակասական են լինում: Ինչպես ասում են՝ լավ է մի անգամ տեսնել, քան 100 անգամ լսել: Ավարտեցի 1-ին կուրսն ու զորակոչվեցի բանակ: Դրանից մի քանի օր առաջ ընկերոջս էին զորակոչում: Ինձ ճանապարհելու եկել էր նրա տատիկը:

Նա համբուրեց, բարի ծառայություն մաղթեց և ասաց. «Դավիթիս մոտ ես ընկնելու»: Այդպես էլ եղավ: Գուցե դա էր պատճառը, որ շատ արագ հարմարվեցի բանակային կյանքին ու ռեժիմին: Անսովոր էր, բայց միևնույն ժամանակ՝ այնքան սովորական»,- պատմում է նա:

Երվանդի կարծիքով՝ բանակը յուրաքանչյուր տղայի տղամարդ է դարձնում, ընձեռում հնարավորություն՝ գնահատելու համար կյանքի յուրաքանչյուր ակնթարթ, սովորեցնում շատ հարցերի այլ տեսանկյունից նայել և տարբերակել մարդկանց, տալիս է լավ ընկերներ:

Խոսելով դժվարությունների մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ամենադժվարն այստեղ չմտածելն է, երբ դու մտածում ես բոլորի ու ամեն ինչի մասին, չկարոտելն է, երբ դու կարոտում ես ծնողներին, հարազատներին, քո սենյակը: Հենց այս ամենից է սկսվում օրացույց ջնջելու զինվորներիս տարօրինակ սովորույթը»:

Երվանդն իր ծառայության ընթացքում աչքի է ընկել ակտիվությամբ: Նա պատմում է, որ դեռ ուսումնական զորամասում սեպտեմբերի 14-ին՝ Կապավորի օրը, վարել է տոնական հանդիսությունը:

Երվանդը մասնակցում է տարբեր միջոցառումների՝ ուղղված բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, օրինակ՝ «Հայ ասպետի» բանակային խաղերին, պարբերաբար թղթակցում է «Հայ զինվոր» թերթին: Տոնական զրույցն ավարտեցինք շնորհավորանք-խորհրդով. «Նորակոչիկներին բարի ծառայություն եմ մաղթում: Հորդորում եմ, որ կատարեն իրենց սահմանադրական պարտքն ու 2 տարին ճիշտ օգտագործեն՝ կոփվեն, ինքնակրթվեն և զարգանան:

Շնորհավորում եմ ծառայակից ընկերներիս ու բոլոր զինվորներին: Ցանկանում եմ բարի ծառայություն և բարի վերադարձ: Իսկ ես 5 ամսից զորացրվում եմ»:

Past.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին` ցանկանալով խաղաղ երկինք:

Լևոն Փանոսյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan