Գործարկվել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջին անգամ գործարկել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը՝ www.e-auctions.xn--am--wde:
Պետական գույքի կառավարման կոմիտեի փոխանցմամբ՝ հարթակը հնարավորություն է տալիս առցանց մասնակցել պետական գույքի աճուրդներին՝ առանց ֆիզիկական ներկայության: Օգտատերերը կարող են իրական ժամանակում առցանց հետևել աճուրդներին, ներկայացնել հայտեր և ստանալ ծանուցումներ թե՛ ընթացքի, թե՛ արդյունքների վերաբերյալ: Հարթակն ապահովում է նաև անվտանգ վճարային համակարգ:
Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել պետական գույքի կառավարման թափանցիկությունը և արդյունավետությունը՝ միաժամանակ հնարավորություն տալով քաղաքացիներին և կազմակերպություններին հեշտորեն մասնակցել աճուրդներին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live