Ինչո՞վ է զբաղվելու Գնել Սանոսյանը. Փաշինյանը բացեց փակագծերը (տեսանյութ)
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր ՏԿԵ նախարարությունում ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ շնորհակալություն հայտնելով արդեն նախկին նախարար Գնել Սանոսյանին:
MediaHub-ի ուշադրությունը գրավեց Փաշինյանի ելույթի այն հատվածը, որում նա բավականին մատչելի լեզվով ակնարկեց, թե ինչո՞վ է զբաղվելու Սանոսյանը նախարարի պաշտոնը լքելուց հետո:
«Գնել Սանոսյանը քաղաքական թիմի հիմնադիր անդամներից մեկն է, ով ունի կազմակերպչական մեծ կարողություններ և ես հույս ունեմ, որ այս առիթը կօգտագործվի, որպեսզի քաղաքական կազմակերպչական աշխատանքի վրա առնվազն մի որոշ ժամանակ պարոն Սանոսյանն ավելի մեծ ուշադրություն և ժամանակ տրամադրի»,- հայտարարեց Փաշինյանը:
Հաշվի առնելով, որ ՔՊ-ն արդեն իսկ սկսել է նախընտրական քարոզչությունը, թեև հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2026-ի ամռանը, կարելի է ենթադրել, որ Փաշինյանը Սանոսյանին է տեսնում որպես նախընտրական շտաբի պետ: