Արտակարգ դեպք «Ֆրեշ» սուպերմարկետում. հաճախորդը մահացել է
SOCIETYԵրեւանում, Կոմիտասի փողոցում գտնվող «Ֆրեշ» սուպերմարկետում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ականատեսը NEWS.am-ին պատմել է, որ հունվարի 27-ին, կեսգիշերն անց սուպերմակերտում հաճախորդի ինքնազգացողությունը վատացել է եւ վերջինս տեղում հանկարծամահ եղել:
Տեղեկության իսկությունը ճշտելու համար դիմեցինք ոստիկանություն: Պարզվեց, որ հունվարի 27-ին ժամը 01:00-ի սահմաններում 68-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



