«Ի՞նչ նպատակով է Նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կարելի՞ է կոչել»․ Մարգարիտ Եսայան
POLITICSՄարգարիտ Եսայանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երբ երկրի ղեկին չի լինում տղամարդ, երբ երկրի տղամարդկությունը գլխատվում է, երբ երկրի ղեկավարությունը ղզիկ-ղզիկ դուրս է տալիս, երբ բանակը գլխատվում է, երբ հազարավոր զինվորների տանում են միտումնավոր գլխատման, երբ չի գտնվում այն միակ տղամարդը, որ էս բաշիբոզուկների հարցերը տղամարդավարի լուծի, երբ նայում ես ոմանց կեցվածքին եւ չես տարբերում՝կին է թե տղամարդ, ավելորդ անգամ համոզվում ես, որ <գլոբալիստական> զամաշկեքի մեջ էս վայ-իշխողները այլեւս անսեռ, անդեմ, աննյութ մասսա են լոկ, որոնց ինչ ասում են, էդ էլ անում են, ոնց ծռմռում են, լիզունի պես ծորում են։
Այսօր արդեն մի քանի լրատավամիջոցներից են զանգել, հարցնում են՝ ի՞նչ նպատակով է նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կա՞րելի է կոչել։ Քանի որ վաղուց արդեն հեռախոսային հարցազրույցներ չեմ տալիս, որոշեցի այստեղ գրել։
Սիրելի իմ լրագրողներ, էս վայ-իշխանության համար սեռեր գոյություն չունեն, սրանք բոլորը անսեռ զանգված են։
Իսկ թե ինչու են ուժայիններում կանայք ներդրվում գլխավոր պաշտոնների, ենթադրում եմ, առայժմ՝ լոկ ենթադրում եմ, եւ, եթե մենք որպես հասարակություն, որպես ընդդիմություն, որպես մտահոգ քաղաքացի հիմա էլ շարունակենք հապաղել, ականատես կլինենք եւս մեկ սեռափոխման՝ վարչապետի․․․
Ազգովի Արցախն ենք կորցրել, էդ ի՞նչ է, որ դրան չհավատանք․․․
21․11․2024թ․
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



