Թուրքիան ու Ռուսաստանը շահագրգռված են Զանգեզուրի միջանցքի բացմամբ, բայց դա կբերի՞ խաղաղություն
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չնայած Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հասնելու ջանքերին ու սպասվող խաղաղության պայմանագրին, Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք չեն քաշում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից», որը շրջանառության մեջ դրվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։
«Օրերս Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է, և որ տնտեսության զարգացման ուղղությամբ իրենք բավականին լուրջ առաջընթաց արդեն ունեն։ Եվ եթե բացեիբաց խոսվում է այս մասին, դա նշանակում է, որ պայմանավորվածություն արդեն կա, ուղղակի մեզ բան չեն ասում»,- MediaHub-ին ասում է սյունեցի Ալեքսան Բաղդասարյանը։
Նրա ընտանիքը 1988 թվականին մազապուրծ է եղել Բաքվի ջարդերից, բնակություն հաստատել Գորիսում։ Երբեք չի պատկերացրել, որ Հայաստանում ժամանակներ կգան, որ արցախյան առաջին ազատամարտում տարած հաղթանակը կարժեզրկեն, հայի պայքարող տեսակը հատուկ մեխանիզմներով կթուլացնեն, հիշողությունը կջնջեն։
«Արցախից հետո հարցականի տակ Սյունիքն է։ Որպես սյունեցի, ես մտավախություններ ունեմ։ Ինչպես չենք պատկերացրել Արցախում կատարվածը, նույնը նաև Սյունիքի շուրջ է կատարվում։ Սյունիքը Հայաստանից կտրելու բաժանարար գիծն անցնում է Ծիծեռնաքար բարձունքով, որը Հայաստանի տարածքի ամենանեղ հատվածն է, և եթե ինչ որ հարցում Հայաստանն անհամաձայնություն տա, ապա չի բացառվում, որ տեղային մարտեր կլինեն, և եթե Ադրբեջանին հաջողվի առաջ շարժվել, ապա Սյունիքը կկտրվի Հայաստանից, քանի որ Ծիծեռնաքարից մինչև Նախիջևանի սահման հեռավորությունն ընդամենը 30 կմ է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Ամիրբեկովն օրերս նշել է, որ նախագիծը շահավետ կլինի բոլոր կողմերի համար։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիան հստակ աջակցում է միջանցքի բացմանը, և Ռուսաստանն էլ ցուցաբերում է շահագրգռվածություն։
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live