Ուժը դրսում չի պատում, թիմի դեմ «առյուծ է խաղում», Փաշինյանը ուզում է ցույց տալ՝ խիզախ է. Հուսիկ Արա
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փաշինյանը մարդկանց աչքի առջև «քամի է անում», մի գիշերում ազատում է պաշտոնյաներին։ Թիմին ուզում է ասել, որ իր թուրն աջուձախ կտրում է, ինչ ուզի՝ կանի, որևէ մեկը չի կարող թպրտալ, ով ձայնը բարձրացնի, պատասխան կստանա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան։
«Փաշինյանի ուժը դրսում չի պատում, գլուխը կախ, խեղճացած նստում է, գալիս է և թիմի դեմ է «առյուծ խաղում», ուզում է ցույց տալ, որ խիզախ է, բայց բոլորն էլ գիտեն, որ վախկոտ է։ Ճղճղալով եկավ ու «հպարտ քաղաքացի» ասեց, սա՞ է հպարտությունը, ոչ մեկ մեզ այսպես չէր նվաստացրել»,- ընդգծեց բանաստեղծը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live