Yerevan, 30.August.2026,
00
:
00
BREAKING


Շատերը հարկադրված լքելու են Հայաստանը, սա բարոյական պատասխանատվության հարց է. Լիլիթ Գալստյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը նվազեցնելու որոշման մասին

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կառավարության որոշմամբ՝ հաջորդ տարվա գարնանից Արցախից տեղահանվածների աջակցությունը կնվազի և կվերաբերվի կոնկրետ թիրախային խմբերին։ 2025 թ.-ի հունվար-մարտ ամիսներին դրամական աջակցությունը կկազմի 50 հազար դրամ և «40+10» ծրագիրը կգործի մինչև մարտ։

Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ՝ որոշման հնարավոր հետևանքների և այն խնդիրների մասին, որոնց առջև կկանգնեն ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները:

Պատգամավորի կարծիքով՝ այս հարցը սոցիալ-տնտեսական համատեքստից զատ հատկապես բարոյական պատասխանատվության դաշտում է։

«Փաստորեն կառավարության  հաստատած որոշման համաձայն՝ փոխվում է  Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագիրը։  2025 թ.-ի ապրիլ ամսից աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան միայն հատուկ խմբերի անձինք։ Բռնի տեղահահանված, ավելի ճիշտ՝ էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը՝ 18-63 տարիքային խումբը, զրկվելու է 50 հազար դրամ աջակցության ծրագրից։

Այն, որ Փաշինյանի իշխանությունը խորը քաղաքական, տնտեսական ճգնաժամի մեջ է, վկայում են թվերն ու անխմբագրելի փաստերը՝ 150 մլրդ դրամի հարկային թերհավաքագրում, խոստացված տնտեսական աճից շեղում, գնաճ, գործազրկություն և այլն:  

Խնդիրը՝ սոցիալ-տնտեսական համատեքստից զատ, հատկապես բարոյական պատասխանատվության դաշտում է։ Մեր հայրենակիցները հայրենազրկվել և ունեզրկվել են հենց այս իշխանության վարած ձախողված և ամբողջովին սնանկ քաղաքականության հետևանքով։ Պնդել, թե մեկ տարում արցախահայությունը ինտեգրվել է Հայաստանում և նրանք կարող են ինքնուրույն սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծել, աշխատատեղ գտնել, պարզապես հիմնազուրկ է և անազնիվ»,- ասաց Գալստյանը:

Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ այս կրճատումը պայմանավորված է նաև հաջորդ ֆինանսական տարվա ոչ լավատեսական սցենարներով։

«Հաջորդ ֆինանսական տարում առհասարակ թոշակների կամ աշխատավարձերի բարձրացում չի սպասվում, սպասվող գնաճի և տնտեսական տեմպերի պայմաններում բնականաբար մեծանալու է նաև գործազրկության թիվը։

Բայց այդ դեպքում բնական հարց ու ընդվզում է առաջանում՝ իսկ իշխող խմբակը ինչո՞ւ չի կարողանում հավասարակշռել ծախսերը, դրանք դարձնել արդյունավետ, թե՞ անհեթեթ ու բովանդակազուրկ միջոցառումների վրա միլիոնավոր դոլարներ ծախսելով կամ քամուն տալով՝ երկրում կեղծ օրակարգերի և կեղծ իրականության պատրանք է ստեղծում։ Էլ չեմ խոսում միլիոնների պարգևավճարների մասին»,- նշեց նա:

Գալստյանն ընդգծեց նաև, որ այս որոշումը կարող է հանգեցնել արցախցիների արտագաղթին։ «Հակաղարաբաղցիական ատելության խոսքի, անհանդուրժողականության վարքագծի պայմաններում անգամ ՔՊ-ական «էլիտայի» շրջանում և հայրենիքում անհրաժեշտ սոցիալական ու բարոյական աջակցություն չստանալով՝ արցախցիներից շատերը հարկադրված լքելու են Հայաստանը։ Սա երկրորդ ցավոտ հարվածն է լինելու մեր հավաքական շահերին»,- ասաց Լիլիթ Գալստյանը:  

Հիշեցնենք, որ այս որոշմամբ արդեն ապրիլից մինչև հունիս աջակցության չափը կնվազի և կկազմի 40 հազար դրամ, և այն կստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամները։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds