Երևանը պատրաստ է հրաժարվել Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եթե մենք տեսնում ենք, որ մենք ռեալ հասնում ենք խաղաղության և հաստատում ենք խաղաղությունը, այսինքն կնքում ենք պայմանագիր, ես կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր, նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պետք է չներկայացնենք և հրաժարվենք հայցերից փոխադարձաբար: Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ապագայում էլ նախորդի հետ կապված հայցեր չներկայացնենք և հույս ունենալ, որ ապագայում էլ հայց ներկայացնելու առիթ չի լինի: Բայց տրամաբանությունը կլինի այն, որ եթե հանկարծ ապագայում հայց ներկայացնելու առիթ լինի, դա ոչ իրենց, ոչ մեզ ապագայի հետ կապված հարցերի վերաբերյալ չի սահմանափակելու, որպեսզի մենք դա անենք»,-ասաց նա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live