Ինչպես հարուստների ու վանականների գլխարկը դարձավ ամենօրյա հագուստի տարր. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Կապյուշոնը հագուստի տարր է. դա ծալովի գլխադիր է, որը կարվում կամ ամրացվում է հագուստի օձիքին։ Բառի ստուգաբանությունը կապված է ֆրանսերեն cappuchon և լատիներեն caputium բառերի հետ, որոնք թարգմանվում են որպես վանականի գլխարկ։ Հնում կար հագուստի այնպիսի տեսակ, ինչպիսին շապն էր՝ կիսաշրջանաձև կամ կլոր թիկնոցը, որն իր կառուցվածքով և ֆունկցիոնալությամբ նման էր ժամանակակից անձրևանոցին: Այն ժամանակներում շատ ուխտավորներ և ճանապարհորդներ կային, և նման թիկնոցը հիանալի փրկություն էր ցրտից, քամուց և այլ վատ եղանակային պայմաններից: Այն կարված էր հաստ գործվածքից, ուներ առջևի կտրվածք, իսկ հետևի մասում՝ գլխանոց։
Թիկնոցը մեծ չափսերով էր պատրաստված և առօրյա կյանքում ոչնչով զարդարված չէր։ Հետո միջնադարում առաջ եկավ շապ կրելու արգելք, և հրեաներին, բորոտներին ու սեռական ծառայություններ մատուցող կանանց արգելված էր դա կրել։ Թանկարժեք զարդարված շապ կրելու իրավունք ունեին միայն հոգևորականները և իշխող դինաստիայի ներկայացուցիչները։ Արդյունքում կապյուշոնների տարածման գործում իրենց ներդրումն են ունեցել հենց տիրող դինաստիաները։ Դրանք հատկապես լայն տարածում են գտել 5-8-րդ դարերի Մերովինգների ժամանակներում և 14-17-րդ դարերի Վալուա դինաստիայի ժամանակ։ Սպիտակ, թանկարժեք զարդարված գլխադիրներ իրավունք ունեին կրելու միայն իշխող անձինք: Մյուսների համար թույլատրվում էր կարմիր, մանուշակագույն և կապույտ գույները։ Բացի դա, որքան մեծ էր նման գլխազարդի չափը, այնքան բարձր էր տիրոջ հարստությունն ու աստիճանը։
Կապյուշոնը օգտագործվել է նաև որպես սգո հագուստի տարր։ Մինչև սգո հագուստի դասին կանոնակարգվելը, մարդիկ պարզապես ընտրում էին ավելի մուգ գույների հագուստներ, իսկ կապյուշոնը ոչ թե քաշում էին գլխին, այլ ուղղակի գցում պարանոցին։ Պատմական ամենավառ դրվագներից մեկը կապված է կապյուշոնի օգտագործման հետ՝ որպես վանական հագուստի տարր: Եկեղեցու համար կապյուշոնը աշխարհից, ոգուց և մտքերից հրաժարվելու խորհրդանիշ էր: Դա շագանակագույն էր և ուներ սուր ծայր։ Այդ սուր ծայրով գլխադիրների շնորհիվ 1527 թվականին Իտալիայում հիմնադրված վանականների ուղղություններից մեկը կոչվել է Փոքր Կապուչինների վանականների օրդեն։ Ժամանակակից աշխարհում կապյուշոնն ամենուր է: Այն կրելու միջնադարյան սահմանափակումներն արդեն չկան։ Այն կարող է ներկա լինել ամենուր՝ շապիկների, սպորտային վերնաշապիկների, բաճկոնների և այլնի վրա։
21-րդ դարի սկզբին այն մտել է երեկոյան, ռոմանտիկ և հարսանեկան զգեստների մեջ։ Մեր օրերում կապյուշոնը երիտասարդական ոճի կարևոր տարր է, և այն հաճախ օգտագործվում է գլխարկի փոխարեն։ Բանն այն է, որ կապյուշոնն ունի արտաքին աշխարհից և եղանակային անբարենպաստ պայմաններից պաշտպանվածության զգացում հաղորդելու յուրահատուկ հատկանիշ:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities
UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan
AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit
Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom
Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni
4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan
Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders
Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner
AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor
Fast Shift has joined Idram's open QR infrastructure
New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5%
Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis
Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024
IDBank and Idram at Mantashyants Global Expo
AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference
Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries
AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community
The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M
The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community
The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced
General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts
1
A Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBank
2
The Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan
3
UPay has joined Idram's Open QR infrastructure
4
Ucom’s 5G network launched in 11 new cities
5
IDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.