2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի գլուխն ու ձեռքը շուրջ երկու ամիս է՝ Հայաստանում են։ Առաջին անգամ ՀՀ բերված արձանը հնարավորություն ունեն տեսնելու թե՛ մեր քաղաքացիները, թե՛ զբոսաշրջիկները։
Ցուցադրությունը կոչվում է «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ»:
Ըստ Բրիտանական թանգարանի կայքի՝ արձանի պաշտամունքային գլուխը գտնվել է 1870 թվականներին Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Հայտնաբերվելուց մեկ տարի անց այն ձեռք է բերել Բրիտանական թանգարանը և մինչ օրս պահվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաքում։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ ավելի քան արդեն 12 հազարից ավելի այցելու է ունեցել թանգարանը, որոնք ցանկացել են տեսնել աստվածուհու գլուխը և ձեռքը: Վերջինս այն կարևոր խթան է համարում՝ թանգարան այցելելու և հաղորդակցվելու այնտեղ պահվող մշակութային գանձերին։
Լոնդոնից Հայաստան բերված Անահիտ աստվածուհու արձանը ՀՀ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները կարող են տեսնել այն դեպքում, եթե ձեռք բերեն 5 հազար դրամ արժողությամբ տոմս։ Հատուկ խմբերի համար գործում են զեղչեր և անվճար փաթեթներ:
«Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցահանդեսը կգործի մինչև 2025 թվականի մարտի 21-ը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live